Լոնդոնի «Արսենալ»-ը դուրս մնաց Անգլիայի գավաթի խաղարկությունից:
1/16 եզրափակչում «Արսենալ»-ը ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Հյուրերը Ալեքսիս Սանչեսի, Ջեսի Լինգարդի և Անտոնի Մարտիալի խփած գոլերի շնորհիվ հաղթեցին 1:3 հաշվով: «Զինագործներից» մեկ գնդակը խփեց Օբամեյանգը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռևս չի հայտավորվում «Արսենալ»-ի կազմում, քանի որ վերականգնվում է վնասվածքից:
Նշենք, որ նորվեգացի մասնագետ Օլե Գունար Սուլշերի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» 8-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: