Դամասկոսում կառավարական զորքերի՝ ապստամբների նկատմամբ տարած հաղթանակից հետո, հունվարի 25-ին նոր լարվածություն է սկսվել, հաղորդում է Spiegel Online-ը: Դրա համաձայն՝ Էլ Գաբ ռազմավարական նշանակության դաշտավայրում, Համա նահանգի հյուսիս-արևմուտքում, ռուսամետ զինյալների կորպուսում ներառված ստորաբաժանումները բախվել են իրանամետ դիվիզիայի զինյալների հետ: Երկու կողմն էլ զրահատեխնիկա, նռանականետներ և գնդացիրներ է կիրառել:
Արդյունքում ռուս-սիրական կազմավորումները վերահսկողություն են սահմանել մի քանի գյուղի վրա և հասել Հավիզ փոքրիկ քաղաքին: Նշվում է, որ դրանից ի վեր իրադրությունը մի փոքր կայունացել է:
Կողմերի զոհերի թվի մասին ոչինչ հայտնի չէ: Պարբերականի տվյալներով՝ խոսքը կարող է շուրջ 200 զոհի մասին լինել: