Tuesday, 19 01 2021
Tuesday, 19 01 2021
01:00
Թուրքիայում ամուսինն այլանդակել է իր ուկրաինուհի կնոջը, որը ցանկացել է բաժանվել նրանից
00:45
Սահարայի անապատում ձյուն է տեղացել
Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի կանոնները
Հայաստանի և Ռուսաստանի սահմանադրական դատարանների նախագահները հեռախոսազրույց են ունեցել
00:06
Ամեն շաբաթ 100. 000 մահ
5-րդ զորամիավորումում ամփոփվել են 2020-ի ընթացքում իրականացված աշխատանքները․ ՊՆ
00:00
92-ամյա Ժան-Մարի Լե Պենը պսակադրվել է իր կնոջ հետ
Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ առկա ուսուցումը հիմնական ծավալով վերականգնված է․ Ժաննա Անդրեասյան
Քաշաթաղից դուրս եկած որոշ ընտանիքներ սկսել են Արցախ վերադառնալ. նրանց կեցության հարցը լուծվում է. Արցախի նախագահի գլխավոր խորհրդական
Մարտակերտցիները փակել են ադրբեջանական շարասյան ճանապարհը և պահանջներ դրել ռուս խաղաղապահների առջև
23:45
Բելառուսին զրկել են հոկեյի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից
Տարհանված շրջանների բնակիչների կենսաթոշակները կվճարվեն ՀՀ-ում և ԱՀ-ում
23:20
Ռուսաստանը չէ, որ պետք է որոշի՝ Վրաստանը և Ուկրաինան կլինեն ՆԱՏՕ-ի կազմում, թե՞ ոչ. Սթոլթենբերգ
Թուրքիայում մարտական ԱԹՍ-ները համակցել են զրահամեքենայի հետ
Թուրքերին խիստ զայրացրել է Համայն Հունաց Արքեպիսկոպոսի հայտարարությունը
Գործ ունենք Ալիևի նման անհավասարակշիռ, Էրդողանի նման ամբիցիոզ մարդկանց հետ. զորավարժությունները Հայաստանի համար կարող են վտանգավոր լինել
Վերսկսվել են Ուֆայից Երևան ուղիղ չվերթները
Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել
22:40
Քուվեյթի Էմիրն ընդունեց կառավարության հրաժարականը. Al Arabiya
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է ազատել Նավալնիին
Լավրովը մեկնաբանել է Ռուսաստանի և Չինաստանի զորավարժությունները
Անգլիական նավերն ու հայկական լեռները․ «ԿԱՄԵՐՏՈՆ»
Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է 30 օրով
Արտահերթ ընտրությունների գնդակը մեր դաշտում չէ. Սուրեն Պապիկյան
21:50
Բրազիլիայում հավանություն են տվել COVID-19-ի դեմ բրիտանական և չինական պատվաստանյութերին
Արա Այվազյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Հայաստանում նախատեսվում է հեշտացնել անվան փոփոխության ընթացակարգը
Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը
21:20
ԵՄ-ն կկատարի պարտավորությունները ԵՄ-ՄԹ համաձայնագրի կիրարկման պայմաններում. պարզաբանում
Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նպաստների և կենսաթոշակների վճարման գործընթացում տեղի է ունեցել փոփոխություն

Երիտասարդն ամեն օր սեր է խոստովանում հիշողության կորստից տառապող աղջկան

Միլիոնավոր ճապոնացիների հուզել է 24-ամյա Մարույամա անունով աղջկա և նրա փեսացուի՝ Լի Հուայուի սիրո պատմությունը, որի մասին թողարկում է եղել տեղական հեռուստատեսությամբ: Նրանք երջանիկ զույգ են եղել և պատրաստվել են ամուսնանալ, սակայն 9 ամիս առաջ ՃՏՊ-ի հետևանքով, մոտոցիկլով ընթացող աղջիկը բախվել է ավտոմեքենայի, Մարույաման կոմայի մեջ է հայտնվել: Իսկ երբ վերջապես գիտակցության է եկել ոչ ոքի չի ճանաչել՝ ծնողներին և փեսացուին նույնպես:

Ժամանակի ընթացքում աղջկա ամնեզիան չի անցնում: Մարույամայի վիճակն, ընդհակառակը, ավելի է վատանում: Վերջին ամիսներին նա արդեն չի կարողանում հիշել նախորդ օրվա կատարվածը: Եվ Լին ամեն օր նորից սեր է խոստովանում աղջկան, բացատրում, թե ինքն ով է և իրենց հարաբերություններն ապացուցող փաստարկներ է բերում, այդ թվում համատեղ լուսանկարները:

Նրանք ստիպված հարսանիքը հետաձգել են, սակայն Լին չի հանձնվում: Նա հույս ունի, որ սիրելին վերջապես կհիշի իրեն:

Հուսահատված Մարույաման առաջարկել է խզել հարաբերությունները, բայց Լին հրաժարվել է: «Հնարավոր է, որ դու կորցրել ես բոլոր հիշողություններդ, բայց մենք կարող ենք նորերն ունենալ»,- պատասխանել է նա:

Բժիշկները Մարույամային խորհուրդ են տվել օրվա կարևոր իրադարձությունները գրանցել օրագրում, որպեսզի հաջորդ օրը կարդա և պատկերացում կազմի, թե ինչ է կատարվում իր կյանքում: Աղջիկը, որը չի հիշում ծնողներին, փեսացուին, հաճախ խուճապի պահեր է ունենում, մի քանի անգամ նույնիսկ փորձել է փախչել տնից: Բժիշկների խորհուրդն օգնել է աղջկան: Մի անգամ կարդալով իր գրածը Լիի մասին և գիտակցելով նրա նվիրվածության աստիճանը, Մարույաման ինքն է առաջարկություն արել Լիին. «Շնորհակալություն իմ նկատմամբ ցուցաբերած հոգատարության համար: Դու այնքան լավ ես ինձ հասկանում, դու միշտ համակերպվել ես իմ զգայուն ու փխրուն տարբերակի հետ: Իմ ախտանիշներն ավելի են խորանում, մի օր հնարավոր է ես քեզ ընդհանրապես չհիշեմ: Այս ամենով հանդերձ համաձա՞յն ես լինել ինձ հետ»,- հարցրել է աղջիկը: Նրա փեսացուն առանց վարանելու պատասխանել է. «Այո»: Լին ասել է, որ իր սերն օր օրի ավելի է մեծանում և որ Մարույաման իր իսկական հարազատ ոգին է: Իսկ աղջիկը խոստովանում է, որ քանի անգամ էլ որ կորցնի հիշողությունը, միևնույնն է, ամեն անգամ սիրահարվում է Լիին:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում