Գիտնականները՝ «Ապոլոն 14»-ի անձնակազմի կողմից Երկիր տեղափոխած լուսնային բնահողում երկրային հանքանյութեր են հայտնաբերել, հաղորդում է NASA-ն:
Գիտնականները պարզել են, որ 2 գրամ քաշով լուսնային ռեգոլիտը բաղկացած է կվարցից, դաշտային սպաթից և ցիրկոնից, հանքանյութեր, որոնք տարածված են Երկրի վրա և ընդհանրապես բնորոշ չեն Լուսնին: Նմուշի հատվածի քիմիական հետազոտությունը ցույց է տվել, որ այն բյուրեղանում է այնպիսի պայմաններում, որոնք բնորոշ են վաղ Երկրագնդին:
Հավանական է, որ հանքանյութերը Երկրից Լուսին են տեղափոխվել հսկա աստերոիդի կամ գիսաստղի հարվածի հետևանքով: Դա տեղի է ունեցել մոտ 4 միլիարդ տարի առաջ, երբ Լուսնի և Երկրի միջև հեռավորությունը երեք անգամ պակաս էր, քան հիմա: