Հռոմի ու Լիվորնոյի ոստիկանությունն առգրավել է մոտ 1 մլն կեղծ քաշմիրե հագուստ, որը կարվել է առնետի կամ մկան մորթուց:
Հագուստն առգրավվել է Հռոմում գտնվող 5 չինական ընկերությունների պահեստից: Կեղծ իրերի մասին հաղորդագրությունը, որ իբր պատրաստված են քաշմիրից՝ լեռնային այծի մորթուց, ոստիկանությունը ստացել էր այն բանից հետո, երբ դրանք վաճառքի էին հանվել Ֆլորենցիայում:
Հագուստը հայտնվել էր վաճառքում կասկածելի ցածր գնով: Մինչ այդ, ինչպես հայտնում է ANSA-ն, այդ գործով հետաքննությունը շարունակվում էր 1 տարի:
Ըստ ANSA-ի՝ հագուստները կարվել են առնետի, իսկ այլ գործակալության տեղեկություններով՝ մկան մորթուց:
Չինաստանի 14 քաղաքացու առաջադրվել է խարդախության մեղադրանք:








































