Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Սիրիայի տարածքի հյուսիսում կստեղծվի բուֆերային գոտի՝ հաղորդում է TASS- ը:
Էրդողանի խոսքով՝ Անկարան ակնկալում է տարածաշրջանում իր դաշնակիցների լոգիստական աջակցությունը:
«Թուրքիան Սիրիայում որևէ մեկի թույլտվության կարիք չունի»,- ասել է Էրդողանը:
Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ը չի մասնակցի այս գոտու ստեղծմանը:
«Ուսումնասիրելով բազմաթիվ օրինակներ՝ մենք տեսնում ենք, որ ՄԱԿ-ը չի կարող որևէ բան անել անվտանգության գոտի ստեղծելու հարցում»,- ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Էրդողանն ու Թրամը համաձայնել են արագացնել Սիրիայի վերաբերյալ բանակցությունները: