Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներից Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկեց Թել-Ավիվի Գրան Պրիիում:
Գրան Պրիի առաջին գոտեմարտում Կարապետյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Լեխ Եդիևի հետ և գերազանցեց նրան: Հաջորդ փուլում հայաստանցի մարզիկի հակառակորդը Տաջիկստանը ներկայացնող Բեհրուզի Խոջազոդավն էր: Այս գոտեմարտում Կարապետյանը պարտվեց և դուրս մնաց հետագա պայքարից:
Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ ունի 90կգ քաշային կարգում, որտեղ մրցելու է Արսեն Խանջյանը: