Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը մեկնարկեց աշխարհի երիտասարդների առաջնությունում:
Ֆինլանդիայի Լախտի քաղաքում ընթացող Մ20 տարեկանների առաջնության դասական ոճ 30 կմ մրցաձևում Միքայելյանը գրավեց 37-րդ տեղը` մրցատարածությունը հաղթահարելով 1:18:50.6 արդյունքով:
Այս մրցաձևում առաջինը լավագույն արդյունք գրանցեց Իտալիայի ներկայացուցիչ Լուկա Դել Ֆաբրոն: