Միջադեպը տեղի է ունեցել Դավոսում, ուր բրիտանական գահի ժառանգորդներից մեկը ժամանել է տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Միջոցառման շրջանակում Քեմբրիջի դուքսի և հայտնի լրագրող Դեվիդ Աթենբորոյի հարցազրույցի ժամանակ երկուսն էլ բեմում են գտնվել:
Ուիլյամն ակնհայտորեն իրեն վստահ և հարմարավետ է զգացել: Շփվելով Դեվիդի հետ, նա ոտքը ոտքին է գցել: Այդ պահին բեմից ներքև գտնվող հանդիսատեսը և լուսանկարիչները անակնկալ կերպով պարզել են, որ տղամարդը հանդիպման է եկել ծակ կոշիկներով:
Բացառիկ լուսանկարը վայրկյանապես հայտնվել է աշխարհի բոլոր լրատվամիջոցներում: Շատ օգտատերեր սկսել են սրամտել: Ինչ-որ մեկը ամենայն լրջությամբ խորհուրդ է տվել Ուիլյամին նոր կոշիկներ գնել: Ոմանք ծիծաղել են, որ իրենց նորաձևության սիրահար կանանց պատճառով, ամուսինները ստիպված մաշած հագուստ են կրում: