Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Բաքվում թենիսի ակադեմիայի կենտրոնական կորտի բացման արարողության ժամանակ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել։
Բացմանը մասնակցող Իլհամ Ալիևը, որի 50-ամյակը լրանում է այս տարվա դեկտեմբերի 24-ին, մոտեցել է մարզասարքին և խորհրդանշական 10 ձգում կատարել։ Դրանով իսկ նա ցուցադրել է, որ գտնվում է լավ մարզավիճակում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի 4-րդ նախագահ Իլհամ Ալիևն այդ պաշտոնը ստանձնել է 2003 թվականի հոկտեմբերի 31-ին։
Տեսանյութ











































