Friday, 19 04 2024
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են

ՀՀԿ-ի նպատակը՝ վարչապետին «խփելն» է. համազգային մոբիլիզացիա պետք է հայտարարվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը:

– Վստահ եմ՝ հետևում եք Փաշինյան-Ալիև հանդիպումների (ոչ միայն դավոսյան) շարժին, դիսկուրսին, ի՞նչ հետևության եք եկել:

– Երկու մաս կա հարցի մեջ: Երբ որ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, առաջին այցը կատարեց Ստեփանակերտ, և դա սիմվոլիկ էր, հայտարարեց, որ Հայաստանը չէ կոնֆլիկտի մաս, այլ նաև Արցախը, և երկուսը միասին պետք է հարցերը կարգավորեն: Դրանից հետո հեղափոխության առաջնորդի կողմից հայտարարություն չի եղել. հետևաբար մնում եմ պաշտոնական դիսկուրսի մեջ, խոսույթն այս է:

Թշնամի պետություններ ենք, լարվածության խնդիր կա, որը փորձում է լուծել, և դա տրամաբանական է: Հայաստանն անցումային շրջանում է, տեսանք, թե հինգերորդ շարասյունը՝ խորքային պետությունն ինչ կատաղի դիմադրություն էր ցույց տալիս: Շատ կարևոր են, որպես վարչապետ, նրա ծանոթությունները: Սա իրոք նոր Հայաստան է:

– Ինչո՞ւ է ընտրվել ոչ ֆորմալ հանդիպումների ձևաչափը, ինչն էլ կասկածի տեղիք է տալիս:

– Այո, տալիս է: Սա աշխարհաքաղաքական շրջագծի մեջ է, քաոսային շարժում կա աշխարհում, տեսեք՝ ԱՄՆ-Ռուսաստան հակասություններն ինչպիսի սրություն ունեն, հավանաբար այս երկրների և Եվրոպայի կողմից ճնշում կա, եթե այդպես է, դրա մեջ որևէ բան չկա: Մենք պետք է հավատանք վարչապետի հայտարարությանն այն մասին, որ դավադրության տեսության շրջանակներում որևէ բան չկա: Ես հակված եմ դրան: Ինքը հեղափոխության առաջնորդ է և իրեն համահայկական լեգիտիմություն է տրված, դրա համար նա պետք է վստահ գործի և այդ մասին ասի բաց, նաև անցյալի տխրահռչակ գաղտնի դիվանագիտության խարդավանքները պետք է բացի: Այդ պարագայում դիմացինները կհասկանան, որ նրա հետ այլ գործ պետք է ունենան: Վարչապետին չհավատալու հիմք չկա: Հայաստանում կան մարդիկ, որ ասում են՝ գիտենք այնտեղ ինչ է տեղի ունեցել, ես էլ ասում եմ՝ դուք այլևս իշխանություն չունեք, դուք ի՞նչ է, գործակալական ցա՞նց ունեք, որտեղի՞ց այդ ինֆորմացիաները, որոնք փակ են:

– Արցախի հարցում ՀՀԿ-ի աղմուկն ի՞նչ նպատակ ունի:

– ՀՀԿ-ն ունի մի նպատակ, ակնհայտ է՝ վարչապետին ներկայացնել որպես մի անձ, որը պրոֆեսիոնալ չէ և քաղաքական իմաստով տաղանդի հատկանիշներ չունի, և երկրորդ՝ չկարողանալով լեգիտիմությունը փչացնել, վարչապետին վարկաբեկել և «խփել» ամեն տեղ և բոլոր պարագաներում: Սա հակապետական ճանապարհ է տանում մարդկանց: Մենք կարող ենք լինել բարեկամ կամ հակադիր, բայց մենք պետք է իմանանք, որ Հայաստանի պետականությունը կարող է վտանգվել այս ճանապարհով: Այս ճանապարհով անթույլատրելի է գնալ: Հայաստանի ազգային անվտանգության մարմինները պարտավոր են հետևելու օտար ազդեցության գործակալների աշխատանքներին, ենթադրում եմ, որ դրանք կարող են լինել:

– ՀՅԴ-ն, որը Ստեփանակերտում ժողով էր անցկացնում, ասում է, որ Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի կնքումը հրատապ անհրաժեշտություն է այս պահին, երբ Դավոսում տեղի է ունեցել նաև Փաշինյան-Ալիև հանդիպումը: Չգիտեմ՝ տեղի՞ն է այս զուգահեռը, թե՞ ոչ:

– Իրենց հայտարարությունն է անտեղի և կոնտեքստից դուրս, որովհետև իրենք երկար տարիներ եղել են իշխանության, 2000-ից ՀՅԴ-ն իշխանության հետ է, և մենք դժգոհել ենք, քննադատել ենք, այն ժամանակ կարող էին նույնիսկ կոալիցիա փրցնելու ճանապարհին պնդել և դա անել: Եթե անգամ այդ քայլը ճիշտ է, նրանց մտահոգությունն առողջ հիմքերի վրա չէ:

– Համաձայնագրի մասին այդ արտահայտությունը Արցախի շուրջ բանակցային դիսկուրսին առնչվո՞ղ հայտարարություն է, թե՞ ոչ:

– Կարծում եմ՝ ոչ: Բայց մի ուրիշ բան կա, նոր իշխանություն է, խորհրդարանը նոր է, կառավարությունը նոր է ձևավորվում, ուրիշ պահանջ պետք է դնենք, որ քանի որ եղել է հեղափոխություն, հեղափոխությունը չի եղել միայն Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի դեմ, այլ համաժողովրդական ապստամբություն է տեղի ունեցել ռեժիմի, ստեղծված բարքերի, օրենքների դեմ, հիմա շտապ պետք է օրակարգը կազմել, ուշադիր քննել և քայլերն անել՝ Արցախը միացնել, ճանաչել և այլն: Նոր իշխանությունը դա պարտավոր է անել, բայց այսօր՝ ոչ, քանի որ կառավարությունն, ըստ էության, դեռ ձևավորված չէ, և խորհրդարանն էլ նոր է աշխատում: Մի քանի ամիս պետք է, մի քիչ էլ փորձ պետք է ձեռք բերել: Այդ առումով ՀՅԴ ասածը կոնտեքստից դուրս է:

– Դավոսից Մոսկվա. ԵՏՄ համաժողովն է, որտեղ Հայաստանը ստանձնում է ԵՏՄ նախագահությունը. պատահական զուգադիպությո՞ւն է, թե՞ դեպքերի օրինաչափ զարգացում:

– Դա ժամկետներով է, ժամանակը լրացել է և ստանձնում է, անժամկետ չէ: Դա շատ լավ է. երկար տարիներ ասում էինք, որ Հայաստանը պետք է ունենա ակտիվ և նախաձեռնող արտաքին և ներքին քաղաքականություն: Այստեղ նաև կոմպլեմենտարիզմի էությունն է դրսևորվում՝ մենք և՛ Արևելքի հետ ենք, և՛ Արևմուտքի, աշխատում ենք մեր պետական շահերից ելնելով, դաշնակցային հարաբերությունների աստիճանակարգը հասկանալով… Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները եղել են սուզերենի և ենթակայի հարաբերություններ, պետք է Ռուսաստանի հետ հավասարակշռության բերենք, մենք գործընկերներ ենք… Նրանք տեսել են երեք ծառա նախագահ՝ իրենց համար հաճելի, որոնք սովորեցրել են, որ մեր ազգային շահերը կարող են չճանաչել՝ բավարարելով կլանային շահերը: Հիմա  իրավիճակը փոխվել է, մեր կուսակցությունը վարչապետի թիկունքին է, և կարծում՝ եմ մեծաթիվ մտավորականներ ինձ հետ համաձայն են:

– Հայաստանը հայտարարել է, որ լիբերալ տնտեսության երկիր է:

– Մեր ասածը չափավոր լիբերալ է… Եթե այս անգամ մեր անկախությունը կորցրեցինք, այլևս ոտքի չենք կանգնելու… Անկախությունը և ժամանակակից չափավոր լիբերալ պետությունը մեզ համար միս ու արյուն են մեր արժեքային համակարգի վրա:

– Պատասխանատվության ի՞նչ բեռ է ստանձնել նոր ԱԺ-ն:

– Բոլորի համար էլ պարզ է՝ ինչ է կատարվել, Սասունցի Դավիթի կերպարը հիշո՞ւմ եք, երբ որ Դավիթը բերեց Սասունը լցրեց սրան-նրան, այս ընտրությունները եղան, և Նիկոլ Փաշինյանի հետևից շատերը հայտնվեցին ԱԺ-ում: Մարդիկ ասում են՝ սրանք ո՞վ են, մենք իրենց ձայն չենք տվել, Փաշինյանին ենք ձայն տվել:

– Դա չէր կարող չլինել, հարգելի Շիրինյան:

– Նա կարող էր չափավորել եռանդը, և ԱԺ-ում կլիներ իշխանություն-ընդդիմություն 60/40 համամասնություն: ԱԺ-ն պետք է թրծվի, մեկ տարի աշխատել է պետք: Այս պարագայում պատասխանատվությունը տեղափոխվում է առաջին պաշտոնյայի վրա, այս բեռը Փաշինյանի վրա մեծանում է, դրա համար պետք է համազգային մոբիլիզացիա և ուժերի համախմբում, քանի որ հինգերորդ շարասյունը, կլանն ամեն ինչ անում է նախկին վիճակը վերականգնելու համար… Հանցագործություն են արել, թող գնան նստեն:

 

Նվեր Մնացականյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում