Հունվարի 24-ին տեղի ունեցած հանդիպումից հետո տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Renault-Nissan- Mitsubishi ավտոմոբիլային կոնցեռնի գլխավոր տնօրենի պաշտոնում Michelin-ի ղեկավար Ժան-Դոմինիկ Սենարդինի նշանակմանը՝ հաղորդում է Reuters-ը:
Գործադիր տնօրենի պաշտոնում ընտրվել է Թիերի Բոլորեն։
«Բացի այդ, Renault-ի տնօրենների խորհուրդը ցանկություն է հայտնել ակտիվորեն վերահսկելու դաշինքի գործունեությունը և որոշել է փոխանցել Renault-ի անունից ստանձնած դաշինքի կառավարման բոլոր պատասխանատվությունները նախագահին և գործադիր տնօրենին»,- ասվում է խմբի հայտարարության մեջ: