Friday, 29 03 2024
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

Հաղորդագրություն. «Ժառանգություն»-ը առաջարկում է

Ձկնաբուծության ոլորտի խնդիրների քննարկման ու խորհրդարանական լսումների վերաբերյալ ՙԺառանգության՚ առաջարկը կառավարությանը եւ ԱԺ հանձնաժողովներին
19 նոյեմբերի 2010թ., ք. Երեւան: Այսօր ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը ձկնբածության ոլորտում առկա հիմնախնդիրների համալիր եւ հրատապ քննարկման անհրաժեշտության կապակցությամբ խմբակցության անունից պաշտոնական գրություններ է ուղարկել ՀՀ փոխվարչապետին եւ Ազգային ժողովի երկու մշտական հանձնաժողովների նախագահներին:
Ղեկավարվելով ՙԱԺ կանոնակարգ՚ ՀՀ օրենքի 5-րդ եւ 7-րդ հոդվածներով (որոնց համաձայն պատգամավորն իրավունք ունի առաջարկություններով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին, մասնակցել իր բարձրացրած հարցերի քննարկմանը, իսկ պաշտոնատար անձինք էլ պարտավոր են ոչ ուշ, քան հարցի քննարկումից 3 օր առաջ գրավոր տեղեկացնել պատգամավորին իր բարձրացրած հարցի քննարկման մասին) ամրագրված ընթացակարգերով` ՙԺառանգությունը՚ դիմել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն եւորգյանին` առաջիկայում ձկնաբուծության ոլորտի զարգացմանն ու ձկնաբուծարանների արդի խնդիրներին նվիրված քննարկում կազմակերպելու առաջարկով: ՙԺառանգության՚ պատգամավորներն առաջարկել են այդ քննարկմանը հրավիրել նաեւ ՀՀ գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարությունների իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ` ոլորտին առչնվող մասնագետներին (հիդրոերկրաբաններ, ջրային ռեսուրսների կառավարման մասնագետներ) եւ ՙՀայ ձկնաբույծների միության՚ ներկայացուցիչներին:
Ազգային ժողովի Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանին եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին ուղղված նամակներով ՙԺառանգությունը՚ առաջարկել է նույն խնդիրներին նվիրված համատեղ խոհրդարանական լսումներ կազմակերպել` հրավիրելով շահագրգիռ շրջանակների:
Իր երեք նամակներում ՙԺառանգությունը՚ հասցեատեր պաշտոնյաների ուշադրությունն է հրավիրել նոյեմբերի 18-ին գումարված ՙՀայ ձկնաբույծների միության՚ արտակարգ համագումարի (որին ԱԺ քաղաքական ուժերից ներկա էին ՙԺառանգություն՚, ՕԵԿ, ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները, ՀՀ բնապահպանության եւ տարածքային կառավարման նախարարների տեղակալները) օրակարգային հարցերի վրա. 1. ձկնաբուծարաններին ամրակցված հողերի նշանակության փոփոխություն, 2. հորատանցքերում ջրաչափերի տեղադրում, 3. ձկնաբուծարանից բաց թողնված ջրերի հեռացում, 4. ջրօգտագործման թույլտվության գործունեության ժամկետի երկարաձգում:
Պատգամավորները կիսում են ձկնաբույծների մտահոգությունները եւ գտնում, որ դրանք օրախնդիր են ու հրատապ լուծումների կարոտ: Այս տեսանկյունից նրանք անհրաժեշտ են համարում վերոնշյալ հարցերի կապակցությամբ երկու ձեւաչափերով էլ քննարկումների կազմակերպումը, եւ դրանց արդյունքում ձկնաբուծության մասին օրենքի համատեղ մշակումն ու ընդունումը:
ՙԺառանգություն՚ կուսակցություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում