Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Սերժ Սարգսյանի առաջին քայլը. Ինչով էր բացառիկ շախմատի Հայաստանի առաջնությունը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հունվարի 23-ին կայացավ առաջնությունների պարգևատրությունը: Հաղթողին պարգևները հանձնեց ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

Արագ շախմատի Հայաստանի չեմպիոն դարձավ Հայկ Մարտիրոսյանը: Երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրին Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը: Հատուկ մրցանակներ ստացան Արսեն Դավթյանը (Մ16 տարեկան) և Ռաֆայել Վահանյանը (վետերաններ), կանանց պայքարում հատուկ մրցանակ ստացավ Աննա Սարգսյանը: ՖԻԴԵ գրոսմայստերի սերտիֆիկատ ստացավ Արամ Հակոբյանը:

Պարգևատրվեցին նաև դասական առաջնության չեմպիոնները և մրցանակակիրները: Շախմատի Հայաստանի 79-րդ առաջնության նոր չեմպիոն 10 տարի անց դարձավ Արման Փաշիկյանը. տղամարդկանց մրցաշարում Արման Փաշիկյանը 9 հնարավորից հավաքեց 6,5 միավոր: Փաշիկյանը 4 պարտիայում հաղթանակ տոնեց, մնացած խաղերն ավարտեց ոչ-ոքի արդյունքով՝ չկրելով ոչ մի պարտություն: Շախմատի Հայաստանի կանանց առաջնության նոր չեմպիոնն է Մարիա Գևորգյանը: 8 հնարավորից հավաքելով 7 միավոր՝ Մարիա Գևորգյանը երրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն:

Ինչևէ, այս առաջնությունը կարելի է բացառիկ համարել, մասնավորապես՝ իր վերջաբանով: Ավելի ստույգ՝ դժվար է հիշել, թե երբ էր Սերժ Սարգսյանը մասնակցել ՀՀ առաջնությունների պարգևատրման արարողությանը: ՀՀ երրորդ նախագահը բազմիցս է հանդիպել շախմատիստների հետ և պարգևատրել նրանց, բայց այդ հանդիպումները սովորաբար եղել են մեծ մրցաշարերում գրանցված մեծ հաղթանակներից հետո:

Թավշյա հեղափոխությունից հետո շատ էր խոսում Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում մնալ-չմնալու մասին: Հիշեցնենք, որ Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականից: Նշենք, որ վերջին օրերին հայկական շախմատի հետ կապված աղմկահարույց որոշում էր ընդունվել, ինչից հետո մարզաձևի ներկայացուցիչները ՀՀ նոր իշխանություններին կոշտ քննադատություն էին ենթարկել: Մասնավորապես դադարեցվել էր նախկին «Միկա» մարզահամալիրում գործող Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի դպրոցի պետական ֆինանսավորումը: ՀՀ սպորտի նախարարությունը տեղի ունեցածը պարզաբանել էր մարզահամալիրի՝ պետական մի կառույցից մյուսին անցնելով: «Միկա» մարզահամալիրը գտնվում էր ՊԵԿ-ի ենթակայության տակ, սակայն վերջերս այն փոխանցվել է սպորտի նախարարությանը: Շախմատի դպրոցը գործել է ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնի ներքո:

«Ֆինանսավորումը դադարեցվել է ուսումնական կենտրոնի ղեկավար Լևոն Բարխուդարյանի կողմից: Ֆինանսավորման դադարեցման մասին մեզ տեղեկացրել են 2018 թվականի սեպտեմբերին: Առանձնապես պարզաբանումներ չհնչեցին: Միայն, պարզապես, պայմանավորված նրանով, որ երկրում փոփոխություններ են եղել, և այդ գումարն այլևս չի կարողանում վճարել: Անձամբ Լևոն Բարխուդարյանն է կապվել ինձ հետ և տեղեկացրել, որ այլևս չեն կարող ֆինանսավորել, քանի որ երկրում, այսպես ասած, իրավիճակ է փոխվել: Ֆինանսավորումը դադարեցվել է 2018 թվականի հոկտեմբերի 5-ից, բայց մենք շարունակում ենք մարզումները, մարզիչներն աշխատում են առանց վարձատրության: Փորձում ենք ինչ-որ կերպ լուծել այդ հարցը, որպեսզի դպրոցը չփակվի»,- news.am-ին տված հարցազրույցում ասել էր Գաբրիել Սարգսյանը: Վերջինս նշել էր նաև, որ իշխանություններն ուղղակի ուզում են փակել աշխարհի լավագույն դպրոցներից մեկը:

Տեղի ունեցածի վերաբերյալ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը որևէ կերպ չէր արձագանքել: Այս տարվա հունվարի 18-ին «Առաջին լրատվական»-ում տպագրված «Նոր իրավիճակ. Սերժ Սարգսյանի մարզական ընդդիմադիր ճակատը» վերտառությամբ հոդվածում կարծիք էինք հայտնել, որ ՀՀ երրորդ նախագահն այնուամենայնիվ սպորտի ասպարեզում ձևավորում է ընդդիմադիր բևեռ: Նշենք, որ Գաբրիել Սարգսյանը Սերժ Սարգսյանի սանիկն է: Գաբրիել Սարգսյանը հույս էր հայտնել, որ Սերժ Սարգսյանը դեռ երկար կմնա շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Մեր նախատեսումը՝ ընդդիմադիր ճակատ ստեղծելու մտադրության վերաբերյալ, ըստ էության երկար սպասեցնել չտվեց: Մասնակցելով Հայաստանի առաջնության պարգևատրման արարողությանը՝ Սերժ Սարգսյանը ուղղակիորեն ազդակ ուղղեց հասարակությանը՝ հասկացնելով, որ շախմատն այս պահին անձեռնմխելի է և շարունակելու է մնալ իր ձեռքում: Ավելին, փարատելով բոլոր ասեկոսեները՝ Սերժ Սարգսյանը հստակ կերպով մարզաձևի ներկայացուցիչներին հայտնեց, որ կանգնած է նրանց կողքին և չի պատրաստվում հեռանալ նախագահի պաշտոնից:

Գաղտինք չէ, որ սպորտը հիանալի միջոց է հասարակության լայն զանգվածներ համախմբելու, ինչու չէ՝ նաև կառավարելու և մանիպուլյացիայի ենթարկելու համար: Հետևաբար Հայաստանի առաջնության վերջաբանը կարելի է համարել Սերժ Սարգսյան առաջին քայլը ընդդիմադիր մարզաձևի մոբիլիզացիայի գործում: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին մեր երկրում չի եղել մարզական ընդդիմադիր ճակատ: Ավելի ստույգ՝ ՀՀ նախագահը գլխավորում էր շախմատը, նրա մտերիմներից Ռուբեն Հայրապետյանը՝ ֆուտբոլը, իսկ հենակետային մյուս մարզաձևերը՝ ծանրամարտն ու ըմբշամարտը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ենթակայության տակ էին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում