«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (ՍԺՈՒ) զինված կոալիցիայի կազմավորումները հունվարի 23-ին ահաբեկիչներին դուրս են շպրտել Եփրատի արեւելյան ափի՝ իրենց վերջին առաջադիրքից, որը գտնվում Էր Բագոզ Ֆաուքանի գյուղում: Այս մասին ասվում է «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակել Է Firat գործակալությունը:
Դրանում նշված Է, որ քուրդ զինյալների, որոնք կազմում են ՍԺՈՒ-ի հիմնամասը, նաեւ հաջողվել Է ԴԱԻՇ («Իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման ջախջախված հրոսակախմբերի մնացորդներին կտրել Իրաքի հետ սահմանից:
«Սիրիայի ժողովրդավարական ուժերին» են հանձնվել ԻՊ-ի 470 զինյալներ, որոնք ընկել Էին շրջապատման մեջ: Միաժամանակ հունվարի 21-ից հումանիտար միջանցքով անվտանգ գոտի են դուրս եկել 4,9 հազար խաղաղ բնակիչներ: