Զբոսաշրջային սուբուղեծրային թռիչքների համար նախատեսված New Shepard հրթիռը վերևի հատվածում պարկուճ է կրում, որում հսկայական լուսավորիչներ կան:
Հունվարի 23-ին միլիարդատեր Ջեֆ Բեզոսին պատկանող Blue Origin մասնավոր ընկերությունը 10-րդ անգամ Քարմանի մատույցներում արձակել է New Shepard հրիթռ կրիչը:
Նշվում է, որ NASA-ն, իր Flight Opportunities Program ծրագրով, գնել է ուղևորատար պարկուճի տեղերը:
Սարքավորումների շարքում են ինչպես ԱՄՆ պետական ծրագրերի, այնպես էլ կոմերցիոն մշակումների ինը գիտափորձի համար նախատեսված նյութեր և տեխնիկա: