Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

ՊԵԿ նախագահը ստում է. «պրեմիաների» նոր աղմկոտ սկանդալ

Yerevan.today կայքի հրապարակման համաձայն՝ ՊԵԿ-ի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ դեկտեմբերին «աստղաբաշխական» յոթանիշ աշխատավարձ և պարգևատրումներ են ստացել. մասնավորապես ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ 8 մլն 55 հազար դրամ, իսկ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ 9 մլն 60 հազար դրամ:

Համաձայնեք՝ սա սկանդալային հրապարակում է, որը ստվերում է թողնում պարգևավճարների հետ կապված վերջին օրերի բացահայտումները։

Այսօր ՊԵԿ-ից հնչել է պարզաբանում։ Այդպիսի պարգևատրումներ չկան մեզ մոտ. այսօր ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է Yerevan.today-ի՝ ՊԵԿ-ում տրված պարգևավճարների վերաբերյալ հրապարակումը։

ՊԵԿ նախագահի պարզաբանմամբ՝ դա երկու ամսվա աշխատավարձի, հավելավճարների և պարգևատրումների չափն է: «Դեկտեմբերին վճարվել են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, հավելավճարները և պարգևատրումները, որոնց հանրագումարը կարող է այդքան կազմել»,- ասել է ՊԵԿ նախագահը:

Անանյանի պատասխանը ավելի քան ցնցող է, որովհետև ՊԵԿ նախագահն ըստ էության չի հերքել կայքի սկանդալային հրապարակումը, այլ հանդես է եկել մի պարզաբանմամբ, որը, մեղմ ասած, հավատ չի ներշնչում, եթե չասենք՝ նման է ստի։

Նախ՝ այնքան էլ պարզ չէ, թե ինչու են ՊԵԿ-ում միանգամից ստացել երկու ամսվա աշխատավարձ, կամ էլ՝ ինչու է ուշացել նոյեմբեր ամսվա աշխատավարձը։ Երկու դեպքում էլ առկա է Հայաստանի աշխատանքային օրենսդրության կոպիտ խախտում։ Իսկ ավելի հավանական է այն վարկածը, որ Դավիթ Անանյանը պարզապես կեղծում է իրականությունը։

Սակայն եթե նույնիսկ ընդունենք, որ ՊԵԿ նախագահն ասում է ճշմարտությունը, այսպես կոչված՝ հանրագումարային գումարի մասին, որի մեջ ներառված են երկու ամսվա աշխատավարձը, հավելավճարները և պարգևատրումները, ապա այստեղ էլ առաջանում են այլ հակասություններ, որոնք, մեղմ ասած, արժանահավատ չեն դարձնում բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը։

Մասնավորապես, ՊԵԿ նախագահի ամսական աշխատավարձը կազմում է 793 680 ՀՀ դրամ։ Եթե այս թիվը բազմապատկենք երկուսով, գումարը չի հասնում անգամ երկու միլիոնի։ Ստացվում է՝ ՊԵԿ նախագահը ստացել է վեց միլիոն դրամից ավելի պարգևավճար։

Այսպիսի բացահայտումից հետո քաղաքակիրթ երկրներում պաշտոնյան, անշուշտ, հրաժարական կտար ու կպարտավորվեր պետբյուջե վերադարձնել աստղաբաշխական գումարները։

Սակայն Հայաստանում նման բան տեղի չի ունենա, նույնիսկ՝ հեղափոխությունից հետո։ Մեր երկրում ակնհայտորեն չի փոխվել այն համակարգը, որը սպասարկում էր քրեաօլիգարխիային, այն ուղղակի հարմարեցվել է հեղափոխական իշխանությանը, ու բնավ պատահական չէ, որ տնտեսության արատավոր կառուցվածքի պահպանմանը նպաստող հիմնական ինստիտուտում՝ ՊԵԿ-ում, ստացել են ամենամեծ «պրեմիաները»։ Սա նման է իսկական թալանի, մարտահրավեր է չքավորության մեջ ապրող հասարակությանը։

Երբ երկրի վարչապետը Դավոսից լայվով արդարացնում է իր ենթակաների պարգևավճարները, ապա դա խոսում է երկու բանի մասին։ Ըստ ամենայնի՝ վարչապետին զեկուցել են, որ այս սկանդալն էապես հարվածում է իշխանության հեղինակությանը՝ վերջինիս դեմ տրամադրելով անգամ հեղափոխության հետևողական պաշտպաններին։ Մյուս կողմից՝ Փաշինյանը փորձում է իր բարձր հեղինակության հաշվին պաշտպանության տակ առնել իր թիմակիցներին։ Դա գուցե ստացվի, ու այս անգամ բանը չհասնի անգամ հրաժարականներին, սակայն օբյեկտիվորեն հանգեցնելու է Նիկոլ Փաշինյանի հեղինակության անկմանը։ Ինչ չափով՝ կարող են կանխատեսել մասնագետները։

Սակայն շատ ավելի ողբերգական է այն հանգամանքը, որ ստվերվում են հեղափոխությունն ու նրա արժեքները, ինչը կարող է հասարակական նոր ապատիայի պատճառ դառնալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում