ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Սիրիայում ԱՄՆ-ն գործնականում ամբողջությամբ ոչնչացրել է ԴԱԻՇ («Իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորումը: Այս մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ:
Փոմփեոն ընդգծել է, որ այդ պատճառով Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման որոշումը միանգամայն արդարացված է:
Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ԴԱԻՇ-ի դեմ պայքարը մինչև դրա ամբողջական ոչնչացումը: