Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ֆանտաստիկ Մխիթարյանն ու ֆենոմենալ Սանչեսը. Ով շահեց հայտնի գործարքից

2018 թվականի հունվարի 22-ին Անգլիայի Պրեմիեր լիգայում տեղի ունեցավ ֆուտբոլիստների ուշագրավ փոխանակումներից մեկը. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ», վերջինիս չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսն էլ պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Փոխանակման պահին Սանչեսի տրանսֆերային արժեքը գնահատվում էր 63 միլիոն ֆունտ: Նախորդ տարվա հոկտեմբերին Սանչեսի տրանսֆերային արժեքը նվազել էր՝ հասնելով 49.5 միլիոնի: Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գործարքի պահին գնահատված էր 31.5 միլիոն ֆունտ: Հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը անկում ապրեց միայն նախորդ տարվա դեկտեմբերին, երբ «Տոտենհեմի» հետ գավաթային հանդիպման ժամանակ վնասվածք ստացավ: Այս պահին Մխիթարյանի տրանսֆերային արժեքը կազմում է 27 միլիոն ֆունտ:

Մեկ տարվա ընթացքում Սանչեսը Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 26 հանդիպում, որոնցից 16-ում եղել է մեկնարկային կազմում: Սանչեսը փոխարինվել է 6 անգամ, 3 անգամ էլ մնացել է պահեստայինների նստարանին և խաղադաշտ դուրս չի եկել: Հենրիխ Մխիթարյանը մեկ տարվա ընթացքում Պրեմիեր լիգայում «Արսենալի» կազմում անցկացրել է 27 հանդիպում, որոնցից 18-ում եղել է հիմնական կազմում: Մեր ֆուտբոլիստը փոխարինվել է 7 անգամ և 2 անգամ մնացել պահեստայինների նստարանին: Ընդհանուր առմամբ գործարքից հետո Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 32 խաղում խփել է 4, իսկ Մխիթարյանը 37 խաղում՝ 7 գնդակ: Թե՛ Մխիթարյանը և թե՛ Սանչեսը փոխանակությունից հետո կատարել են 9-ական գոլային փոխանցում:

Գործարքից մեկ տարի անց բրիտանական մամուլը փորձում է հասկանալ, թե կնքված գործարքից որ թիմն է շահել: Եթե Մխիթարյանը լոնդոնյան թիմում աչքի ընկավ կայուն ելույթներով, ապա Սանչեսը, տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ», ըստ էության չարդարացրեց սպասելիքները: Մասնավորապես, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում էր, որ փոխանակման արդյունքում իր թիմի առջևի գծում էական փոփոխություն կլինի: Պորտուգալացի մասնագետը հայտարարել էր, որ Սանչեսը ֆենոմենալ ֆուտբոլիստ է, որը մեծ օգուտ կբերի իր թիմին:

Մի քանի ամիս անց Մոուրինյոն արդեն իսկ հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կորցրել է ֆանտաստիկ խաղացողի՝ ի դեմս Մխիթարյանի: «Բացառված չէ, որ Մխիթարյանը կարող էր ավելի հաջող հանդես գար «Մանչեսթեր Յունայթեդում»։ Կարող էի օգտվել նրա տաղանդից և հնարավոր է, որ պետք է ժամանակ տայի վերջնականապես թիմին մերվելու համար: Արդեն ուշ է, և չեմ զղջում տեղի ունեցածի համար: Մենք ֆանտաստիկ գործարք են կատարել՝ միևնույն ժամանակ կորցնելով ֆանտաստիկ ֆուտբոլիստի։ Մխիթարյանի անունը իր ուրույն տեղն ունի «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ: Մխիթարյանը մեծապես նպաստել է Եվրոպա լիգայի գավաթը նվաճելուն, և ես նրան երբեք չեմ մոռանա։ Ես հաջողություն և նոր նվաճումներ եմ ցանկանում Մխիթարյանին՝ վստահ լինելով, որ նա կհասնի դրան»,- հայտարարել էր Մոուրինյոն։

Ընդհանուր առմամբ եթե օբյեկտիվորեն գնահատենք կայացած գործարքը, պետք է նշենք, որ տեղափոխությունն ըստ էության չարդարացրեց միլիոնավոր ֆուտբոլասերների սպասելիքները: Մխիթարյանի և Սանչեսի երկրպագուները վստահ էին, որ իրենց սիրելի ֆուտբոլիստները տեղափոխությունից հետո կցուցադրեն էլ ավելի վառ ֆուտբոլ, ինչը, սակայն, տեղի չունեցավ:

Մեկ տարի առաջ «Արսենալը» գլխավորում էր Արսեն Վենգերը, իսկ «Մանեչսթեր Յունայթեդը»՝ Ժոզե Մոուրինյոն: Այս մարզիչների դերակատարությունը բնականաբար մեծ էր կնքված գործարքում: Այսօր նշված մասնագետները որևէ թիմում չեն աշխատում: Մոուրինյոյի հեռանալուն պես «Մանչեսթեր Յունայթեդը»՝ նորվեգացի մասնագետ Օլե Գունար Սուլշերի գլխավորությամբ, ցուցադրում է բոլորովին նոր որակի ֆուտբոլ: «Յունայթեդն» ուղղակի կերպարանափոխվել է, և շատ վերլուծաբաններ արդեն իսկ տեղի ունեցածը որակում են ֆանտաստիկ: Մասնավորապես, «Մանչեսթեր Յունայթեդը» 7-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց նորվեգացի մասնագետ Օլե Գունար Սուլշերի գլխավորությամբ: Այս մասնագետը բացառիկ ռեկորդ սահմանեց հեղինակավոր ակումբի պատմության մեջ: Նա առաջին մարզիչն է, ում հաջողվել է նշանակումից հետո 7 անընդմեջ հաղթանակի հասնել: Հեռավոր 1946 թվականին «Յունայթեդը» 5 անընդմեջ հաղթանակ էր տարել նորանշանակ գլխավոր մարզիչ սըր Մեթ Բասբիի գլխավորությամբ:

Մոուրինյոյի հեռանալուց հետո «Մանչեսթերի» ֆանտաստիկ կերպարանափոխությունը որոշակի ափսոսանքի զգացողություն է առաջացնում: Վստահ ենք, որ եթե Մխիթարյանը, այնուամենայնիվ, մնար «Յունայթեդում», այսօր նրա առաջ բոլորովին նոր հորիզոն կբացվեր: Մխիթարյանին անհրաժեշտ էր «Յունայթեդում» դիմանալ ընդամենը մեկ տարի: Դիմանալով ճնշումներին՝ «Յունայթեդի» մի շարք ֆուտբոլիստներ այսօր ազատություն են ստացել և խաղադաշտում ներդնում են իրական ներուժը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում