Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Արմատական փոփոխության մեկնակետ. կարկանդակից դեպի զարգացում

Խորհրդարանի երկու ուժերի ներկայացուցիչներ՝ մեծամասնությունից փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ ԲՀԿ-ից նախկինում մարզպետ աշխատած Սերգեյ Բագրատյանը կողմ են փոխմարզպետների թվի կրճատման վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի առաջարկին, որով նա դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մարուքյանը նշել էր, որ փոխմարզպետների թիվը 2-3 անգամ ավելացել էր 2003 թվականին կառավարող կոալիցիայի քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում, իշխանական կարկանդակը ավելացնելու համար: Վարչապետ Փաշինյանից առայժմ արձագանք չկա, թեև դրական, որ խորհրդարանի մյուս երկու ուժերի ներկայացուցիչները արտահայտվում են առաջարկին կողմ: Սակայն Էդմոն Մարուքյանի առաջարկը, թերևս, բավականին համեստ է և կարող է լինել ընդամենը ավելի լայն խնդրի առաջին փուլին առնչվող իրողություն:

Բանն այն է, որ պետք է ընդհանրապես դրվի մարզպետարանների գոյության հարցը, համենայնդեպս, դրանց ներկայիս տեսքի առումով: Ավելին, այստեղ կարող ենք խնդիրը դիտարկել ոչ միայն ֆինանսական օպտիմալության, այլ նաև քաղաքական իրողությունների տեսանկյունից: Ի՞նչ գործառույթ են ունեցել մարզպետարանները իրենց այս տեսքով: Դրանք եղել են իշխանության վարչական միավորներ, որոնք գերազանցապես կրել են վերարտադրողական բնույթ, իրականացրել են այդ գործառույթին միտված առաքելություն: Մարզպետարանը ոչ թե կառավարման, այլ վարչական ռեսուրս է: Եվ քաղաքական զարգացումների և մրցակցության տեսանկյունից գործընթացները շատ ավելի կարող են շահել հենց մարզպետարանների արմատական օպտիմալացումից և բնութային տրանսֆորմացիայից, քան, ասենք, վարչապետի այս կամ այն գերատեսչությունների կարգավիճակի և լիազորությունների վերաբաշխումից: Որովհետև մարզպետարանները անվրեպ աշխատող վարչական ռեսուրս են, ընդ որում՝ գրեթե անխոցելի: Դրանք պետք է օպտիմալացվեն հիմնավորապես, ու լինեն ոչ թե պետական կառավարման կառույցներ, այլ դառնան պետական ներդրումներով զարգացման գործակալություններ, որոնց ձևավորումը դուրս պետք է բերվի քաղաքական գործընթացների արդյունքից, այսպես ասած՝ կախվածությունից:

Հայաստանի վարչական տարածքը չափազանց փոքր է, մարզպետարանների օղակի լուրջ կարիք ունենալու համար և առնվազն հնարավոր է 10-ի գործը անել հինգով, ոչ ավելի, իսկ մյուս հինգի համար ծախսվող փողերը ուղղել համայնքային զարգացման ներդրումային ծրագրերի: Անշուշտ, այդ ամենն ունի խորքային քննարկումների և մշակումների կարիք, սակայն հենց դա էլ պետք է սկսել՝ Էդմոն Մարուքյանի առաջարկը դիտարկելով իբրև մեկնակետ, որից պետք է սկսել խորհրդարանական օրակարգի մակարդակով դնել տեղական կառավարման հարցերն ու գնալ հիմնարար լուծումների: Առավել ևս, որ այդ իմաստով բավականին խորքային աշխատանքի տրամադրվածության մասին է հայտարարել «Իմ քայլը» դաշինքի, անկասկած, բազմափորձ և բարձր մակարդակի մասնագիտական պատրաստություն ունեցող պատգամավորներից մեկը՝ Վարազդատ Կարապետյանը, որը գլխավորում է ՏԻՄ կառավարման հարցերի հանձնաժողովը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում