Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Եղավ այն, ինչ Ռոբերտ Քոչարյանի հետ. այդպես շարունակելը խնդրահարույց է

Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի: Այդպես որոշեց Վերաքննիչ դատարանը՝ բավարարելով առաջին ատյանի՝ Ընդհանուր իրավասության դատարանում նրան ազատ արձակելու որոշման մասին դատախազության բողոքը:

Մանվել Գրիգորյանի հետ կատարվեց այն, ինչ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի պարագայում: Սակայն այս օրինակները միասին հարց են առաջացնում, թե ինչ է կատարվում Հայաստանի դատաիրավական համակարգում ընդհանրապես: Եվ այս հարցը ունի մի քանի շերտեր: Խնդիրը լոկ հանրային հետաքրքրությունը, արդարադատության պահանջը կամ նախկին համակարգի ներկայացուցիչների հանդեպ կասկածներին կամ հանրության համոզված մեղադրանքներին հագուրդ տալու պահանջը չէ: Խնդիրն այն է, որ դատաիրավական համակարգը պետության, պետականության առանցքային հատկանիշներից է, և այստեղ անկանխատեսելիությունը անկանխատեսելիության զգացում է առաջացնում ամբողջ պետության հանդեպ: Սա էլ իր հերթին մի կողմից՝ ազդակ է հանրությանը, մյուս կողմից՝ միջազգային հանրությանն ու առավել ևս՝ ներդրողներին:

Ու այս հանգամանքը հատկապես նշանակալից է այն ֆոնին, որ այս օրերին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին է մասնակցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ձգտում է Հայաստանի հանդեպ բևեռել միջազգային ներդրողների ուշադրությունը: Իսկ ներդրողների համար շատ կարևոր է դատաիրավական համակարգի կանխատեսելիությունը: Ընդ որում, այստեղ կարող է տարօրինակ հնչել, սակայն նրանց համար շատ ավելի նախընտրելի է, երբ հստակ է, որ համակարգը գործադիր իշխանության դիկտատի ներքո է՝ այս դեպքում նրանք հստակ գիտեն, թե ումից ինչ պահանջել, քան այն վիճակը, երբ պարզ չէ, թե որը կլինի հաջորդ քայլը: Չէ՞ որ, ի վերջո, կասկածից վեր է, որ միամտություն կլինի համարել, թե Հայաստանում գործում է արդարադատության անկախ համակարգ, որն իրացնում է իրական արդարադատություն: Որովհետև իրապես անկախ համակարգի և արդարադատության պարագայում գործ ունենք կանխատեսելի վիճակի հետ՝ ներդրողները և ընդհանրապես բոլորը գիտեն, որ կա սահմանադրական և օրենսդրական գերակայություն, և դատարանը այս գծի մեջ է:

Հայաստանում դեռևս պարզ չէ, թե ինչ գծի մեջ է դատաիրավական համակարգը՝ անկախ արդարադատությա՞ն՝ ըստ Սահմանադրության և օրենքների, թե՞ գործադիր իշխանության: Իր հերթին հասկանալի է, որ դատաիրավական ռեֆորմը բարդագույն ռեֆորմներից է, որ կարող են իրականացնել պետությունները, և այստեղ սպասել ամիսների աշխատանքի և համապատասխան էֆեկտի՝ կլինի մոլորություն: Մյուս կողմից՝ մեղմ ասած, ամենևին բարենպաստ սպասման դաշտ չէ ներկայիս անկանխատեսելիությունը, ընդ որում՝ այն պայմաններում, երբ պարզ չէ, թե դա ինչքան կշարունակվի:

Այդպիսով, աներկբայորեն հասունացել է ժամանակը, երբ գործող իշխանությունը կսկսի հանրությանը և նաև միջազգային գործընկերներին հստակ հաղորդել դատաիրավական ռեֆորմի ազդակներ՝ որոշակի, կոնկրետ գաղափարներով, մեխանիզմներով, ներգրավելով միջազգային գործընկեր կառույցների, մասնավորապես՝ Եվրամիությունից: Հնարավորինս արագ գործընթացը սկսելը նվազագույնն է, որ այժմ պետք է անել և այդպիսով ապահովել կանխատեսելիության ու դրական սպասումների որոշակի կայուն միջավայր՝ մինչ կայուն արդարադատության համակարգի հասնելը: Կամ էլ պետք է առարկայացնել անցումային արդարադատության մեխանիզմի ներդրումը, մինչև զուգահեռ կպատրաստվի դատաիրավական ռեֆորմի հայեցակարգ:

Մի բան հստակ է, որ «բռնել-բաց թողնելու» իրողությունը որքան էլ վկայի այն մասին, որ Հայաստանում այլևս չկա իշխանության միջամտություն դատարանների գործին, միևնույն է՝ հանրության շրջանում էլ խորացնում է երկիշխանության որոշակի մտայնություններ, թեկուզ ենթագիտակցական: Իսկ դրանք նուրբ լարեր են, որոնց վրա կարող են խաղալ այն խմբերն ու շերտերը, որոնք թավշյա հեղափոխությամբ զրկվեցին հիմնական խաղացող լինելու հնարավորությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում