Uber առցանց տաքսի ծառայության ինժեներները մշակում են Micromobility-ի հայեցակարգը, որն էլեկտրական ինքնագլորներին և հեծանիվներին հնարավորություն կտա ինքնուրույն վերադառնալ լիցքավորման վայր: Այս մասին Twitter-ի միկրոբլոգում հաղորդել է 3D Robotics-ի ղեկավար Քրիս Անդերսոնը:
Նրա խոսքերով, նոր Micromobility Robotics ճյուղը Jump հարթակի մաս կկազմի, որի միջոցով օգտվողները կկարողանան վարձակալել էլեկտրական ինքնագլորներ և հեծանիվներ: Ներկայումս մարդիկ վարձակալած փոխադրամիջոցը ստիպված թողնում են մայթերին, որտեղից դրանք տեղափոխում են վարձույթի սրահ՝ վերալիցքավորման և վերանորոգման համար, հաղորդում է «360» հեռուստաալիքը:
Ինժեներները հուսով են, որ իրենց նոր նախագիծը հնարավորություն կտա էլեկտրական ինքնագլորներին և հեծանիվներին ինքնուրույն վերադառնալ բազա: