Ատլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում:
Ղազախստանում կայացած Օլգա Ռիպակովայի անվան միջազգային մրցաշարում Աղասյանը տղամարդկանց եռացատկում գրանցել է 16.63 արդյունք և գրավել առաջին տեղը:
Սա Աղասյանի լավագույն արդյունքն է ամբողջ կարիերայի ընթացքում: