Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Պնդում՝ հերքման փոխարեն. Քոչարյանը՝ ահաբեկչության ու արյան սիմվոլ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Երիցյանը, քննարկելով Ռոբերտ Քոչարյանի՝ ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու պահանջները, քաղաքացիական գործով վճիռ է կայացրել՝ հայցը բավարարելով մասնակի:

1in.am լրատվական կայքը պետք է հերքում տեղադրի չորս հոդվածի վերաբերյալ՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, պետք է հայցի Ռոբերտ Քոչարյանի ներողամտությունը, և պետք է կայքից բռնագանձվի 400 հազար դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: 1 մլն 600 հազար դրամ ոչ նյութական վնասի բռնագանձման պահանջը դատարանը մերժել է:

Դատարանը 1in.am ինտերնետային կայքին պարտավորեցրել է 07.06.2018 թվականին հրապարակված՝ «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, վերջինս կալանավորվել է», 23.06.2018 թվականին հրապարակված` «Ռոբերտ Քոչարյանի խուճապը, երկրորդ նախագահը՝ բանտի ճանապարհին», 24.06.2018 թվականին հրապարակված՝ «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան», 28.06.2018 թվականին հրապարակված՝ «Քոչարյան-Սարգսյան Արյունոտ քսանամյակի շահառուները» վերնագրերով հոդվածներում տեղ գտած Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի վերաբերյալ տեղեկատվությունը հերքել հետևյալ կերպ.

վճիռը օրինական ուժ ստանալուց հետո երկու օրվա ընթացքում առավոտյան ժամը 09:00-ին (սահմաններում) www.1in.am ինտերնետային կայքում հրապարակել հերքում: Պետք է նշվի, որ չորս հոդվածներում տեղ գտած Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է:

Իհարկե, «Առաջին լրատվական»-ը իրավական հարթության վրա կվիճարկի առաջին ատյանի դատարանի վճիռը, սակայն խնդիրը քննարկելի է հատկապես քաղաքական հարթության վրա։

«Առաջին լրատվական»-ը հեղափոխության առաջին օրերից եղել է դրա հետևողական պաշտպաններից մեկը՝ մինչև խորհրդարանական ընտրությունները հեղափոխության թիկունքը պահելով ռևանշիզմի բոլոր հարձակումներից։ Մեր կայքն արել է առավելագույնը՝ նոր Հայաստանի գաղափարն իրականություն դարձնելու, հեղափոխության արդյունքների կապիտալիզացմանը նպաստելու համար։

Այդ համատեքստում հույժ կարևոր ենք համարել քրեաօլիգարխիայի վերջին քսանամյակում կատարված արյունոտ ոճիրների բացահայտումը, խոսքը վերաբերում է հատկապես Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի հանցագործությունների բացահայտմանը։

Մարտի 1-ի գործում արձանագրվել է էական առաջընթաց, ու Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք՝ սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով։ Պնդել ենք ու շարունակում ենք պնդել, որ Ռոբերտ Քոչարյանն է արյունոտ այդ ոճրի կազմակերպիչը, ու, բնականաբար, չենք պատրաստվում որևէ հերքում տպագրել մեր լրատվամիջոցի հարթակում։ Ավելին՝ համոզված ենք, որ նախաքննության ու դատավարության ընթացքում դրվագ առ դրվագ հաստատվելու են մեր հրապարակումներում տեղ գտած բոլոր պնդումները։ Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է, ու մենք չենք պատրաստվում հայցել մեկի ներողամտությունը, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ։

Ավելին՝ «Առաջին լրատվական»-ը հետևողականորեն շարունակելու է հետամուտ լինել նաև Հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտմանը՝ այն վստահությամբ, որ դրա հիմնական շահառուները համարվում են Ռոբերտ Քոչարյանն ու ռուսական կայսրությունը։

Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման արյունոտ տասնամյակում հնարավոր է դարձել Հայաստանի ժողովրդի վստահության մանդատը ստացած պետական գործիչների գնդակահարությունը խորհրդարանի նիստերի դահլիճում, Հայաստանի առնվազն տասը քաղաքացիների գնդակահարությունը Երևանի փողոցներում։

Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը ասոցացվում են Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, ու նա դատվելու է կատարած հանցագործությունների համար։ Սա է մեր պատասխանը առաջին ատյանի դատարանի որոշմանը։

Եթե առաջին ատյանի դատարանը նման անհեթեթ որոշում է կայացնում, ապա նոր Հայաստանը դեռևս իրականություն չի դարձել բովանդակային, ինստիտուցիոնալ հարթության վրա, ու այս ամենի քաղաքական պատասխանատուն օրվա իշխանություններն են, որոնք անցած ինն ամիսների ընթացքում չեն ցուցաբերել անհրաժեշտ հետևողականություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում