Իսրայելցի զինծառայողները հարվածել են Սիրիայում իրանական զինապահեստին՝ ի պատասխան հրթիռակոծության: Այս մասին ասվում է Իսրայելի բանակի կայքում:
«Հարձակման թիրախ են դարձել Սիրիայում իրանական «Էլ Քուդս» ստորաբաժանման ռազմական օբյեկտները»,-ասվում է հաղորդագրությունում:
Գերատեսչությունում նշել են, որ հարձակումը Գոլանի բարձունքների հրիթռակոծման փորձի պատասխանն է:
Իսրայելցի զինծառայողներն ընդգծել են, որ հարվածի տակ են հայտնվել Սիրիայի մի քանի ՀՀՊ համակարգեր: