Եգիպտոսի հնագույն հուշարձանների հարցերով նախարարությունը հայտնել է Հին Եգիպտոսի ժամանակաշրջանին պատկանող վեց թաղում հայտնաբերելու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գտածոն հայտնաբերել են Բիրմինգհեմի համալսարանի հնագիտական արշավախմբի անդամները: Գերեզմանները պատկանել են փարավոններին, որոնք 4.5 հազար տարի առաջ են կառավարել:
Եգիպտոսի հուշարձանների հարցերով գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրին հտակեցրել է, որ չնայած դամբարաններից մեկի մուտքի ամբողջականությանը՝ դրանում գողեր են եղել, որոնք ներթափանցել են հետևի պատից:
https://www.facebook.com/moantiquities/posts/2119714828074156