Thursday, 28 03 2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Հայ թեք», հայրենասիրություն, հայրենադարձություն՝ ձեռքբերումներ, որոնցով Իսրայելը կարող է կիսվել Հայաստանի հետ

Հայ-իսրայելական հարաբերություններում կրկին ակտիվացման որոշ նշաններ են նկատվում։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել իսրայելական The Jerusalem Post պարբերականին՝ ասելով, որ Հայաստանը պատրաստ է ամրապնդել իր հարաբերությունները Իսրայելի հետ։ Նախարարը ծրագրում է մոտ ապագայում այցելել Իսրայելի Պետություն՝ երկկողմ կապերն ամրապնդելու, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը խթանելու նպատակով։

Մնացականյանն ասել է, որ Հայաստանը շատ բան կարող է առաջարկել Իսրայելին՝ մասնավորապես գյուղատնտեսության, գիտության, տեխնոլոգիաների, կրթության ու նորարարության ոլորտներում:

Երկկողմ հարաբերությունների զարգացման հրամայականը

Թե՛ նախարար Մնացականյանը և թե՛ Jerusalem Post-ի հոդվածի հեղինակը նկատել են, թե ինչքան ընդհանրություններ ունեն հայ և հրեա ժողովուրդները։ Երկուսն էլ ունեն բազմադարյա պատմություն, դիմացել են բազում պատերազմների և արհավիրքների, կարողանում են հարմարվել տարբեր մշակույթների։ Երկու երկրներն էլ բնակչության թվով բավական փոքր են, հիմնականում շրջապատված են թշնամական երկրներով և վերապրել են խոր ազգային ողբերգություն՝ Հոլոքոստ և Մեծ Եղեռն։ Սակայն այս ամենով հանդերձ, ինչպես նկատել է լրագրողը, Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները զարգացած չեն։ Հեղինակի կարծիքով՝ դրա պատճառը Հայաստանի խնդիրներն են Իսրայելի երկու դաշնակիցների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Սրան, իհարկե, կարելի է ավելացնել Իրանի գործոնը։ Հայաստանը բարձր մակարդակի հարաբերություններ ունի բարեկամ հարևանի հետ, որը չափազանց զգայուն է տարածաշրջանում իր թիվ մեկ հակառակորդ Իսրայելի հետ կապված հարցերին, և 2017 թ․ նոյեմբերին ՀՀ այն ժամանակվա արտգործնախարար Է․ Նալբանդյանի՝ Իսրայել կատարած պաշտոնական այցից հետո Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակի արձագանքը դրա վառ վկայությունն է։

Բայց Հայաստանի բարդ աշխարհաքաղաքական վիճակը, ինչպես բազմիցս ենք նշել, ստիպում է մեզ վարել հնարավորինս հավասարակշռված ու բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ առաջին հերթին անվտանգության բազմաթիվ մարտահրավերների դիմագրավելու և ռիսկերը չեզոքացնելու համար։ Այդ ռիսկերի կարևոր աղբյուրներից մեկը հարևան Ադրբեջանի ու Իսրայելի խորը ռազմավարական հարաբերություններն են, որոնց հետևանքները հայ զինվորն արցախյան ճակատում իր մաշկի վրա զգաց 2016 թ․ ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ։ Սա, բնականաբար, Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը դարձնում է հրամայական Հայաստանի համար։ Անշուշտ, սա հայ-իսրայելական հարաբերությունները զարգացնելու միակ մոտիվացիան չէ։ Իսրայելը, տասնյակ տարիներ լինելով արաբամուսուլմանական երկրների թշնամական շրջափակման մեջ, կարողացել է տնտեսական և տեխնոլոգիական մեծ առաջընթացի հասնել՝ դառնալով տարածաշրջանի ամենաազդեցիկ խաղացողներից մեկը։ Եվ այս առումով, հաշվի առնելով Հայաստանի ու Իսրայելի վերոնշյալ ընդհանրությունները, Իսրայելի պետականաշինության մոդելը խիստ ընդօրինակելի կարող է լինել Հայաստանի համար, և հայ-իսրայելական մերձեցումը օգտակար է առաջին հերթին այս իմաստով։ Իսրայելը երկար ժամանակ եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության բացերից մեկը։ 2017 թ․ ընթացքում նկատվեց որոշակի ակտիվություն երկկողմ հարաբերություններում, Իսրայել այցելեց Հայաստանի արտգործնախարարը, բայց զարգացման տեմպը հետագայում ընկավ։ 2018 թ․ մարտի 31-ին ՀՀ նախագահի հրամանագրով Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արմեն Սմբատյանը, որի նստավայրը, սակայն, ոչ թե Թել Ավիվում է կամ Երուսաղեմում, այլ Երևանում։

Իսրայելի ձեռքբերումները, որոնք Հայաստանը կարող է ընդօրինակել

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Իսրայելի Կնեսետի 15-րդ գումարման պատգամավոր, «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը։

https://cdn2.img.armeniasputnik.am/images/775/22/7752277.jpg

– Պարոն Ցինկեր, ի՞նչ կասեք Հայաստանի արտգործնախարարի հայտարարության մասին։ Պե՞տք է արդյոք սպասենք հայ-իսրայելական հարաբերությունների նոր ակտիվացում՝ նոր կառավարության օրոք։

– Գիտեք, այսօր իրավիճակն այնպիսին է, որ ձեզ մոտ արդեն տեղի են ունեցել խորհրդարանական ընտրությունները, և հիմա ձևավորվում է նոր կառավարությունը, իսկ մեզ մոտ ընդհակառակը՝ ցրել են Կնեսետը, և ապրիլին կլինեն նոր ընտրություններ, կունենանք նոր խորհրդարան և նոր կառավարություն։ Ուստի կարելի է ասել, որ առաջիկա 2-3 ամիսներին որոշակի դադար կլինի երկկողմ հարաբերություններում։ Դժվար թե ակտիվ գործողություններ լինեն, քանի որ ընթանում է իշխանության փոխանցման պրոցեսը։

Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսին կլինի Հայաստանի նոր կառավարության ծրագիրը՝ Մեծ Մերձավոր Արևելքի երկրների հետ փոխգործակցության վերաբերյալ։ Իսկ մյուս կողմից՝ ինչպիսի՞ կոալիցիա կձևավորվի Իսրայելում և ի՞նչ ծրագիր կունենա նոր կառավարությունը։ Բայց ես հույս ունեմ, որ նոր խորհրդարաններում կստեղծվեն Իսրայել-Հայաստան, Հայաստան-Իսրայել բարեկամական խմբերը, որոնք կփորձեն շարունակել զարգացնել հարաբերությունները խորհրդարանական դիվանագիտության մակարդակում՝ նախկինում արված աշխատանքի հիման վրա։ Ուստի ես հույս ունեմ, որ մեր հարաբերություններն ապագա ունեն։

– 2017 թ ընթացքում մենք ականատես եղանք հայ-իսրայելական հարաբերությունների որոշակի ակտիվացման փուլի, որի գագաթնակետը Հայաստանի այն ժամանակվա արտգործնախարարի պաշտոնական այցն էր Երուսաղեմ։

– Այո, մինչ այդ Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին այցելեց Հայաստան, ստորագրեց համաձայնագիր տնտեսության, մշակույթի ոլորտներում երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին։ Իսկապես կան որոշակի տեղաշարժեր, բայց այդ տեմպը պահպանելու համար, ըստ իս, հարկավոր է, որ խորհրդարանում ավելի ակտիվ աշխատանքներ իրականացվեն և ստեղծվի միջկառավարական, միջպետական ինչ-որ հանձնաժողով, որը կմտածի այն ուղղությունների մասին, որոնք կարելի է զարգացնել։ Ընդ որում` դրանք պիտի զարգանան առկա խնդիրներին զուգահեռ։ Հայաստանը պահանջում է Իսրայելից ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Դժգոհություն կա՝ կապված Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների հետ։ Իսրայելն էլ իր պահանջներն ունի Հայաստանի և Իրանի հարաբերությունների վերաբերյալ, մի երկրի, որը Իսրայելի թշնամին է և չի թաքցնում իր նպատակները։ Կարծում եմ՝ այս խնդիրները պիտի մի կողմ դրվեն, և մենք պիտի պարզապես զբաղվենք մեր առևտրա-տնտեսական և հասարակական հարաբերությունների զարգացմամբ։ Իսկ որոշումները մյուս հարցերի վերաբերյալ զուգահեռաբար կզարգանան։ Շատ լավ կլինի, եթե Հայաստանի նոր կառավարության և խորհրդարանի ծրագրերում լինի կետ Մերձավոր Արևելքի երկրների և մասնավորապես Իսրայելի հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին։ Բայց այստեղ կան ստորջրյա քարեր։ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ։

Հայաստանում մեծ ազդեցություն ունեն Սիրիայից եկած հայերը։ Ես կասեի, որ Իսրայելի հետ հարաբերությունները զարգացնելու ցանկությունը բացահայտորեն ցույց տալը խնդիր է նոր կառավարության համար։ Ուստի հայկական կողմը պետք է շատ զգույշ գործի այս իրավիճակում։

Հենց դա նկատի ունեի, որ ակտիվացման փուլից հետո հարաբերությունների զարգացման տեմպը կրկին ընկավ։ Որո՞նք են դրա խոչընդոտները։ Այն նույն ավանդական խնդիրնե՞րը՝ կապված Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ։ Կամ գուցե պատճառը Հայաստանի ղեկավարության քաղաքական կամքի պակա՞սն է։

– Սկսած 2018 թ․ ապրիլից, երբ սկսվեցին քաղաքական փոփոխությունները Հայաստանում, շատ երկրներ, այդ թվում՝ Իսրայելը, սպասման դիրք գրավեցին, որովհետև անհասկանալի էր, թե ուր են տանում այդ իրադարձությունները և ինչի դրանք կհանգեցնեն։ Նույնիսկ այսօր մենք դեռ չգիտենք, թե ինչ ծրագրերով է առաջնորդվելու Հայաստանի նոր ղեկավարությունը՝ համենայն դեպս արտաքին քաղաքականության ոլորտում, որովհետև ներքին քաղաքականությունը մենք հասկանում ենք՝ պայքար կոռուպցիայի դեմ, օրենքի իշխանության հաստատում և այլն։ 2018 թ․ ընթացքում Հայաստանի գործընկերները սպասման մեջ էին։ Ավելին, ինձ թվում է, որ նույնիսկ Հայաստանում կան շատ մարդիկ, ովքեր ևս սպասման մեջ են։ Ես դա ասում եմ իմ հայաստանցի գործընկերների, ընկերների հետ շփման հիման վրա։ Նրանք բոլորն ուզում են հասկանալ՝ ինչպես կզարգանան իրադարձությունները և կյանքի կկոչվե՞ն արդյոք այն գաղափարները, որոնք հռչակվեցին 2018 թ․ ապրիլին։ Սա էր հիմնական պատճառն այն բանի, որ 2018 թվականը շատ հանգիստ անցավ։ Ավելին, ես գիտեմ, որ 2018 թվականին չի եղել իսրայելական խորհրդարանական խմբի պատասխան այցելությունը Հայաստան։ Հայաստանի խորհրդարանական խումբը Իսրայելում էր ապրիլին, բայց պատասխան այցը տեղի չունեցավ, քանի որ սկսվեցին հայտնի իրադարձությունները։

– Առայժմ կարելի է ասել, որ որոշակի մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ Հայաստանի նոր կառավարությունը առանձնապես աչքի չի ընկնում բազմավեկտոր արտաքին քաղաքականությամբ։

Վերջերս հարցազրույց տվեցի իսրայելական ԶԼՄ-ներից մեկին և նշեցի, որ Հայաստանը ժամանակին աչքի էր ընկնում կոմպլեմենտար, բազմավեկտոր արտաքին քաղաքականությամբ։ Ներկայիս իրավիճակում կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը շարունակելը կլիներ միակ ճիշտ լուծումը Հայաստանի համար, այսինքն՝ մի կողմից ակտիվորեն աշխատեր Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի շրջանակներում, զարգացներ հարաբերությունները Ռուսաստանի և մյուս գործընկերների հետ, մյուս կողմից՝ կյանքի կոչեր Եվրամիության հետ կնքված համաձայնագրերը։

– Իսկ ընդհանրապես տարածաշրջանային, արտաքին, գուցե նաև ներքաղաքական ո՞ր գործոնները կարող են նպաստել Հայաստան-Իսրայել հարաբերությունները զարգացմանը։

– Ինձ թվում է՝ Հայաստանի խնդիրներից մեկն այսօր այն է, որ սկսի աշխատել, ինչպես նախկինում էին ասում, «ժողովրդական տնտեսությունը»։ Պիտի աշխատեն արտադրությունը, բիզնեսը, և ոչ միայն հույսը դնեն արտասահմանյան ինչ-որ ներդրումների վրա, այլ զարգանան այն ոլորտները, որոնցում Հայաստանը միշտ առանձնացել է, հատկապես հաշվիչ տեխնիկան, ծրագրավորումը, բարձր տեխնոլոգիաները։ Դա կարող է մեծ եկամուտներ ապահովել Հայաստանի համար, և Իսրայելը կարող է շատ լավ համագործակցել Հայաստանի հետ հենց այս ոլորտներում։ «Հայ թեքը», ինչպես գիտեք, շատ զարգացած է Իսրայելում։ Եվ այստեղ մենք կարող ենք ընդհանուր լեզու գտնել։ Ավելին, շատ մշակումներ կան գյուղատնտեսության ոլորտում։ Իսկ Հայաստանը նաև գյուղատնտեսական երկիր է, ուստի եթե նոր մշակումներ ներդրվեն Հայաստանում հաշվիչ տեխնիկայի, «հայ թեքի», գյուղատնտեսության բնագավառներում՝ կարելի է բարձրացնել բերքատվությունը, բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը, կներգրավվեն նոր կադրեր։ Եվ կստացվի, որ ներքին խնդիրները լուծվում են արտաքին հարաբերությունների շնորհիվ։

Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ կայցելի Իսրայել՝ երկկողմ կապերն ամրապնդելու, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը խթանելու ծրագրով: Ձեր կարծիքով՝ ի՞նչ ծրագրերի մասին է խոսքը։

Կարծում եմ՝ պետք է առաջին աստիճանի վրա դնել տնտեսական ծրագրերը, իսկ երկրորդում՝ քաղաքականը։ Քաղաքական հարցերը շատ երկար են լուծվելու։ Դրանք պիտի լուծվեն կաբինետներում՝ շատ հանգիստ, առանց աղմուկի և հրապարակման։

Իսկ առաջին պլանում պիտի լինի Հայաստանի տնտեսական ծրագիրը և տարբեր երկրների, այդ թվում՝ Իսրայելի հմտությունների և մշակումների կիրառումը։

Երբ մեկ տարի առաջ քննարկում էինք հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման հեռանկարները, հայաստանցի և իսրայելցի որոշ արևելագետներ, քաղաքագետներ ասում էին, որ Իսրայելի հետ հարաբերությունները Հայաստանի համար կարևոր են առաջին հերթին այն առումով, որ իսրայելական կողմը կարող է հայ գործընկերների հետ կիսվել պետականաշինության իր հարուստ և արդյունավետ փորձով, որը թույլ է տվել զարգանալ շատ բարդ աշխարհաքաղաքական, պատերազմական կամ կիսապատերազմական պայմաններում։ Համաձա՞յն եք այս տեսակետին։

Ես շատ եմ Հայաստանում նյութեր կարդացել այն մասին, որ պետք վերցնել թշնամական շրջապատում գոյատևելու իսրայելական օրինակը։ Բայց ես այնքան էլ համամիտ չեմ դրա հետ և նույնիսկ ինչ-որ առումով դեմ եմ եղել այն տեսակետին, որ դրա համար Հայաստանը պետք է անցում կատարի խորհրդարանական կառավարման մոդելին։ Ինձ թվում է՝ այդ անցումը, որը կատարվեց, արհեստական էր, ոչ թե բնական, և դա առայժմ որևէ լավ բանի չի բերել։ Պետական կառուցվածքը Հայաստանում փոխվել է, բայց այն շատ նման է նախագահական մոդելին․ իշխանությունը նախագահից փոխանցվել է վարչապետին։ Սա չէ ամենագլխավորը Իսրայելի ձեռքբերումներից։ Հայաստանը պետք է կառուցի հայրենասիրության մի ամբողջ համակարգ՝ սկսած դպրոցից, որպեսզի երիտասարդները նետվեն բանակ, երազեն ծառայելու մասին, ոչ թե խուսափեն զինվորական ծառայությունից։ Մեզ մոտ մրցույթներ են անցկացվում, որպեսզի որոշվի, թե ովքեր են ծառայելու մարտական զորամասերում։ Ի դեպ, ռազմական ոլորտում ևս կարելի է համագործակցել։ Զինվորականները կարող են փոխանակվել փորձով, թե ինչպես է կառուցվում պաշտպանական համակարգը և այլն, և այլն։ Շատ հարցեր կան, որոնց շուրջ կարելի է խոսել։ Ուստի, իհարկե, կարելի է օրինակ վերցնել։

Բայց միայն այս ոլորտը չէ պատճառը, թե ինչու է պետք նայել Իսրայելին։ Երկու ժողովուրդները վերապրել են երկու ողբերգություն՝ Հոլոքոստ և Ցեղասպանություն, և ունեն ընդհանուր հարցեր՝ կապված սփյուռքի հետ։ Կա հրեական մեծ սփյուռք և կա հայկական մեծ սփյուռք։ Ես հետևում եմ Հայաստանի Սփյուռքի նախարարության հետ կապված քննարկումներին, և երբեմն ինձ թվում է, որ փորձում են նոր հեծանիվ հորինել։ Հրեական սփյուռքի կառույցը վաղուց մշակված է և աշխատում է։ Կա Հրեական համաշխարհային կոնգրես, կան միջազգային հրեական կազմակերպություններ, որոնք աջակցում են մեր պետությանը, ֆինանսավորում են և աշխատում են՝ համագործակցելով Իսրայել Պետության հետ։ Հայկական կողմը կարող է պարզապես ծանոթանալ իսրայելական փորձի հետ, վերցնել որոշ լավ մշակումներ, որոնք հարմար են հայ ժողովրդի հետ, և կիրառել։ Եվ պետք չէ նորից հեծանիվ հորինել։ Օրինակ, ես շատ զարմացա, երբ Սփյուռքի նախկին նախարարն առաջարկեց ստեղծել երկպալատ խորհրդարան, որպեսզի պալատներից մեկը կազմված լիներ տարբեր երկրներում ապրող հայերից։ Կարծում եմ՝ դա անհեթեթություն է, և լավ է, որ դրանից շատ արագ հրաժարվեցին։

– Իսկ Իսրայելում կա՞ Սփյուռքի նախարարություն։

Այո, մեզ մոտ կա Սփյուռքի հարցերով նախարարություն։ Այսինքն, մենք ունենք նախարարություն, որը զբաղվում է հայրենադարձվածների ընդունելությամբ, և կան միջազգային կազմակերպություններ, որոնք մարդկանց սփյուռքից բերում են Իսրայել։ Իսկ այստեղ արդեն պետությունը զբաղվում է նրանց բարեկեցության ապահովմամբ՝ աշխատանք, բնակարան և այլն։ Կարծում եմ, որ Հայաստանն ու հայկական սփյուռքն էլ պիտի ունենան նման հստակ համակարգ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում