Facebook ընկերությունը սկսել է մշակել մեմերի դիտման ծառայություն: Այս մասին հաղորդում է TechCrunch պորտալը:
Նրա տվյալներով՝ հարթակը իր անվանումը կստանա ի պատիվ համացանցային հայտնի LOL արտահայտության (laughing out loud-անգլերենից թարգմանաբար՝ շատ ծիծաղելի): Ծառայությունը օգտատերերին թույլ կտա դիտել ծիծաղելի տեսաձայնագրություններ:
Facebook-ը մտադիր է նոր նախագծում ներգրավել երիտասարդ լսարանին: Առայժմ պարզ չէ՝ կդառնա՞ արդյոք նախագիծը առանձին հավելված, թե՞ կներկառուցվի ամենաէական հարթակներից մեկում: