ԱՄՆ-ը շուտով կսկսի չեղարկել Կիպրոսի նկատմամբ զինամթերքի արգելքը: Այս մասին հաղորդում է AP-ն՝ հղում անելով Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Քրիստոդուլիդիսին:
Քրիստոդուլիդիսը նշել է, որ Միացյալ Նահանգները ճանաչում է կղզի-պետության ներդրումը տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման գործում, հետևաբար պատրաստ է նրան ռազմական տեխնիկա ձեռք բերելու հնարավորություն տրամադրել:
Միացյալ Նահանգները 1987թ. Կիպրոսի վրա զինամթերք ձեռք բերելու արգելանք դրեց`տարանջատված Կիպրոսի միավորման հնարավոր խոչընդոտների վերացման համար: Թուրքական զինուժի ներխուժումից հետո 1974 թ. կղզին բաժանվել է էթնիկ արտահայտումների հիմքով:
Քրիստոդուլիդիսը հավելել է, որ Վաշինգտոնն այևս չի դիտարկում Կիպրոսը բացառապես չլուծված հակամարտության տեսանկյունից։