Friday, 19 04 2024
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը

Քիմ Քարդաշյանն իր հետույքով ավելի մեծ գործ արեց, քան ամբողջ ՀՅԴ-ն. Ռուբեն Հախվերդյան

«Ես ինձ մտավորական չեմ համարում, ես արտիստ եմ… Այսպես կոչված մտավորականները սովետի օրոք էլ, հիմա էլ, այնպես սողոսկեցին վերնախավի հետույքը, որ մարդ ուղղակի մնում է զարմացած նրանց ճարպկության վրա»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց պոետ, երգիչ Ռուբեն Հախվերդյանը: Նրա դիտարկմամբ՝ դա պայմանավորված է նրանով, որ նրանք չեն սպանել իրենց միջի ճորտին. «Մեր մտավորականները բոլոր պրեզիդենտներին սկսեցին քծնել, համենայնդեպս նրանց 99,9 տոկոսը… Ամեն մեկն ուզում է ինչ-որ բան պլոկել»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ անցել են քծնանքի, կուսակցականության օրերը, Հախվերդյանը նշեց, որ որոշ չափով անցել են, բայց երբ որ ասում են հեղափոխություն, նկատի ունեն մտքի հեղափոխությունը. «Այդ նույն մարդիկ ինչպե՞ս պետք է հեղափոխեն իրենց միտքը, երբ որ դա կարծրացած շտամպ է իրենց մոտ: Հեղափոխությունը մեզ մոտ կլինի մի 50 տարի հետո, երբ որ մարդիկ բարեկեցիկ կապրեն ու կսկսեն մտածել՝ իրենք առհասարակ իրավունք ունե՞ն մոլորակի վրա քայլելու թե չէ, և վերջապես ի՞նչ են արել իրենք:

Նախորդ երկու կառավարությունները կեղծ արժեքների շղթաներ սարքեցին, գիտեք՝ ինչքան սուտ գեներալներ կան, ազգային հերոսներ, որ բոլորովին էլ հերոս չեն… Սովետից մինչև հիմա ինձ համար ոչ մի բան չի փոխվել… Մի բանից շատ գոհ եմ, գոնե հին, փտած դեմքերը չենք տեսնի»:

«Ահագին բաներ, ինչքան որ կարողանում է վարչապետը, անում է, բայց ժողովուրդը դժգոհ է, ասում է՝ բռնում է, բաց է թողնում… Նա կարող է ժողովրդին գոնե ակնարկել, որ իր հնարավորություններն այդքանն են»,- նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով կառավարության օպտիմալացման նախագծին՝ Ռուբեն Հախվերդյանը նշեց, որ դա մի կողմից լավ է. «Լիքը պարազիտներ էին այնտեղ աշխատում, Փաշինյանը թափ տվեց, այդ տզրուկներն ընկան… Կրթությունը և մշակույթն իրոք սերտորեն կապված են: Մշակույթը լեզուն է… Նիկոլը որ խոսում է, հասկանում եմ, նախկին նախարարները խոսում էին, ոչինչ չէի հասկանում: Եթե հայերեն խոսել չգիտես, ուրեմն ինչո՞վ ես հայ, թեև ունենք հրաշալի հայեր դրսում, որոնցով հպարտանում ենք, դա երգչուհի Շերլին Սարգսյանն է, դա այն աղջիկն է՝ Քիմ Քարդաշյանը, որ իր հետույքով ավելի մեծ գործ արեց, քան ամբողջ ՀՅԴ-ն…»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում