Friday, 29 03 2024
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ

Արցախն ու Ադրբեջանը կարող են լինել հարևաններ, բայց վերադաս-ստորադաս հարաբերությունները բացառված են

«Առաջին լրատվական»-ի հետ զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։

– Պարոն Բաբայան, ինչպես գիտեք՝ Փարիզում հերթական հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հին ձևաչափով, այսինքն՝ առանց Արցախի իշխանությունների ներկայացուցչի մասնակցության։ Իհարկե, չէինք սպասում, որ Արցախն այսքան արագ կդառնա բանակցությունների լիարժեք կողմ, բայց ամեն դեպքում դրա մասին որևէ խոսք չեղավ։ Սա հետնահանջ չե՞ք համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշումից, որ Արցախը պիտի ուղղակիորեն մասնակցի բանակցային գործընթացին, և Բաքուն պիտի ուղղակիորեն խոսի Ստեփանակերտի հետ։

– Նախ, սկսենք արտգործնախարարների հանդիպումից։ Ընդհանրապես մենք միշտ էլ հայտարարել ենք, որ կարևորում ենք այսպիսի հանդիպումները։ Դա ապահովում է բանակցային գործընթացի շարունակականությունը, հետևաբար նման հանդիպումները կարևոր են։ Ինչ վերաբերում է հետնահանջին կամ առաջընթացին՝ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին այն հիմքն է, որը թույլ կտա հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման։ Բնական է, որ առանց դրա հնարավոր չէ համապարփակ կարգավորման հասնել։ Բայց միևնույն ժամանակ մենք միշտ ընդգծել են, որ դա հեշտ գործընթաց չէ, այսինքն՝ Ադրբեջանն ըստ ամենայնի խոչընդոտելու է դրան։ Եվ հնարավոր է, որ չվերականգնվի բանակցային ձևաչափը։ Դա պահանջելու է քրտնաջան աշխատանք և երկար ժամանակ։ Իսկ տվյալ պահին կարևորն այն է, որ ապահովվի բանակցային գործընթացի շարունակականությունը, և պահպանվի կայունությունն ու խաղաղությունը, որովհետև դեռևս չկա որևէ հիմք հակամարտության համապարփակ կարգավորման համար։ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց, ռևանշիստական քաղաքականությունը։ Նա բացեիբաց հայտարարում է, որ իր հիմնական նպատակը Արցախի բռնակցումն է, հավակնում է Երևանի, Սյունիքի, Սևանի տարածքների վրա, և պարզ է, որ այսպիսի գաղափարախոսությամբ հնարավոր չէ հասնել համապարփակ կարգավորման։ Առավելագույնը կարելի է հասնել խաղաղության և կայունության պահպանմանը մեր տարածաշրջանում և ապահովել բանակցությունների շարունակականությունը։ Այսօր ողջ գործընթացը սրա վրա է կենտրոնացած։ Մենք ևս կարևորում ենք հանդիպումների շարունակականությունը։

– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկ շաբաթ առաջ հստակ հայտարարեց, որ իրենց դիրքորոշմամբ՝ հակամարտության կողմերը միայն Բաքուն ու Երևանն են։ Հայաստանի նոր ղեկավարը, իր խոսքերով, ի սկզբանե «փորձել է խույս տալ բանակցություններից»՝ հայտարարելով, որ Բաքուն պետք է բանակցի Լեռնային Ղարաբաղի հետ, բայց Ադրբեջանը մերժել է Երևանի այդ փորձերը։ Մինսկի խմբի միջնորդներն էլ չէին կարող կողմ լինել Հայաստանի նոր ղեկավարի այդ մոտեցմանը, և բանակցությունները «վերականգնվեցին» Ադրբեջանի ուզած ձևաչափով։ Այս իրավիճակում, երբ Մամեդյարովն էլ ասում է, թե Ադրբեջանը պատրաստ է «բարձր մակարդակի ինքնավարության իրավունք տալ Լեռնային Ղարաբաղի հայերին՝ Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում», հայկական կողմը գնում է հանդիպման ադրբեջանական կողմի հետ և բանակցում է ավելի քան չորս ժամ։ Ինչպե՞ս եք սրան նայում։

– Ալիևը մասամբ է ճիշտ և մասամբ սխալ է։ Այսինքն՝ հակամարտության երեք կողմ կա։ Երբ նա ասում է՝ Հայաստանն ու Ադրբեջանն են հակամարտության կողմերը, դա և՛ ճիշտ է, և՛ սխալ։ Մի կողմից ճիշտ է, որովհետև երեք կողմերից երկուսին նշում է, բայց սխալ է, որովհետև ոչ լիարժեք է ներկայացնում բանակցային գործընթացի և հակամարտ կողմերի ձևաչափը, ինչը հաստատվել է 1994 թ․ Բուդապեշտում գումարված ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ։ Այդ ձևաչափը հաստատվել է կոնսենսուսի հիման վրա․ բոլոր երկրները համաձայնել են։ Այդ ձևաչափը վերանայելու համար պետք է նորից գագաթնաժողով հրավիրել, որպեսզի բանակցային նոր ձևաչափ հաստատվի։ Հետևաբար Ալիևը, լինելով մասամբ ճիշտ, սխալ է, որովհետև հակամարտությունն ունի երեք կողմ։ Իսկ Հայաստանն ընդհանրապես ներգրավված կողմ է և ստիպված է ներգրավվել, որովհետև Արցախի ճակատագիրն էր որոշվում, և մայր Հայաստանը չէր կարող անտարբեր մնալ։ Սա բնական է։ Ինչ վերաբերում է միջնորդներին՝ ապա նրանք, իհարկե, հասկանում են, որ առանց Արցախի հնարավոր չէ հասնել այս հիմնախնդրի վերջնական հանգուցալուծման։ Նրանք գիտեն, որ այդ որոշումն ընդունվել է ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ։ Բայց հաշվի առնելով յուրահատկությունը, Ադրբեջանի հիստերիկ պահվածքը, երկու չարիքից փոքրագույնն ընտրելու փիլիսոփայությունը, որն ինչ-որ տեղ արդարացված է, որովհետև հասկանալի է, որ այս պահին, այսպիսի մթնոլորտում անհնար է հասնել հակամարտության համապարփակ կարգավորման, հիմնական շեշտը դրվում է խաղաղության և կայունության պահպանման և բանակցությունների շարունակականության վրա, թեկուզ և խեղաթյուրված ձևաչափով։ Բայց սա ավելի գերադասելի է, քան լայնածավալ պատերազմը՝ բոլոր կողմերի մասնակցությամբ։ Էսպես է՝ կա՛մ լայնածավալ պատերազմը՝ բոլոր կողմերի մասնակցությամբ, կա՛մ բանակցային գործընթաց ոչ լիարժեք ձևաչափով։

– Այսինքն՝ թեև ադրբեջանական կողմն անընդհատ սադրիչ հայտարարություններ է անում, սակայն Հայաստանի կողմից կոշտ արձագանք չի հնչում, որովհետև հայկական կողմն ուզում է ամեն կերպ պահպանել երկխոսությունը, չսրել իրավիճակը։

– Երկխոսությունը պահպանելը կարևոր է ոչ միայն մեզ, այլև միջազգային հանրության համար։ Վերջապես սա թույլ է տալիս հնարավորինս նվազեցնել լարվածությունը և կանխել նոր միջադեպերը, որոնք կարող են հանգեցնել նոր զոհերի։ Երկխոսությունը պահպանելը կարևոր է նույն Ադրբեջանի համար։ Կարծում եք, թե Ադրբեջանը պատրա՞ստ է կարգավորմանը։ Ամենաանպատրաստը Ադրբեջանն է, որովհետև նա շատ փխրուն է ներսից, այնտեղ կան ազգային փոքրամասնություններ, որոնք չեն ուզում ապրել այդ պետության կազմում, և եթե զգացին, որ հնարավոր է փոխել իրենց կարգավիճակը, անպայման գնալու են այդ ճանապարհով։ Դա ցույց է տվել պրակտիկան։ Օրինակ՝ թալիշները երկու անգամ պետականություն են հռչակել՝ 1919-ին և 1993 թվականին, երբ Ադրբեջանը պարտվում էր Արցախում։ Մյուս կողմից էլ, եթե նա իմանա, որ կարող է ռազմական ճանապարհով հարցը լուծել, մի վայրկյան անգամ չի վարանի մեզ վրա հարձակվելու։

2018 թվականը խորհրդանշական էր այն առումով, որ ձեռք բերվեցին բանավոր պայմանավորվածություններ զինադադարի ռեժիմի պահպանման և լարվածության նվազեցման վերաբերյալ։ Սրանք շատ կարևոր ձեռքբերումներ են, որովհետև դրանց շնորհիվ ահագին կյանքեր են փրկվել։ Չի կարելի դա ժխտել։ Բայց, միևնույն ժամանակ, հակառակորդը չի հրաժարվել իր նպատակներից։ Պատեհ և անպատեհ առիթներով հայտարարում է՝ ինչ է ուզում անել Արցախի հետ։ Եթե վերլուծենք 2018 թ․ ընթացքում անցկացված զորավարժությունների քանակն ու որակը, այնտեղ ներգրավված նյութական, մարդկային ներուժը, տեխնիկան՝ կտեսնենք, որ դրանք ցուցանիշներով գերազանցում են 2017 թ․ զորավարժություններին։ Եվ այդ զորավարժությունների հիմնական նպատակը, այդ թվում՝ Թուրքիայի հետ համատեղ անցկացվող զորավարժությունները, Արցախի կործանումն է։

– Դուք ճիշտ եք, որ լարվածությունը հակամարտության գոտում նվազել է, և դրա շնորհիվ զոհերի թիվն է էապես նվազել։ Բայց Դուք գիտեք, որ նաև քննադատում են Հայաստանի ղեկավարությանը՝ ասելով, թե Փաշինյանը Դուշանբեում ձեռքբերված պայմանավորվածությունների դիմաց հրաժարվել է Վիեննայի համաձայնություններից, որոնք ավելի ինստիտուցիոնալ ու հիմնավոր պայմանավորվածություններ էին և ենթադրում էին հրադադարի ռեժիմի խախտման դեպքում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և պատժելու մեխանիզմների կիրառում, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ Ադրբեջանին։

– Ասեմ հետևյալը՝ մենք երբևիցե չպետք է մոռանանք՝ ում հետ գոյություն ունենք։ Իրոք Ադրբեջանը ահաբեկչական երկիր է, և զորավարժությունների մասին հենց դրա համար նշեցի, որպեսզի ավելի լավ պատկերացնեք՝ ինչ է կատարվում։ Մյուս կողմից՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից որևէ մեկը չի հրաժարվել պաշտոնապես։ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ այդ համաձայնությունները կյանքի չկոչվեն, բայց որևէ մեկը դրանից չի հրաժարվել, որովհետև դրանք պետական պայմանավորվածություններ են՝ վավերացված Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Բնականաբար, Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի այդ պայմանավորվածությունները չկենսագործվեն, բայց դա չի նշանակում, որ պետք է դրանցից հրաժարվել։ Եվ պաշտոնական Երևանը չի հրաժարվել։ Ողջունելով Դուշանբեի պայմանավորվածությունները՝ մենք միշտ ասել ենք, որ չպետք է մոռանանք՝ ով է Ադրբեջանը։ Նա ցանկացած պահի կարող է խախտել ցանկացած պայմանավորվածություն։

– Բանակցային գործընթացի 20-25 տարվա պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ Հայաստանի և Արցախի ղեկավարությունների միջև եղել են տարաձայնություններ բանակցությունների, կարգավորման այս կամ այն առաջարկի վերաբերյալ, եղել են տարբեր մոտեցումներ։ Կարո՞ղ եք ինչ-որ չափով բացել փակագծերը՝ այսօր լիարժեք փոխըմբռնում կա՞ Երևանի և Ստեփանակերտի միջև նույն բանակցությունների ձևաչափի, գործընթացի հետ կապված այս կամ այն հարցի շուրջ։ Ի՞նչ երկխոսություն է ընթանում։

– Մի քանի դրվագ է եղել պատմության մեջ, բայց այսօր գործընթացի ուղղությունն ու փիլիսոփայությունն է մի քիչ ուրիշ։ Երևի թե 1990-ականների վերջերից պարզ է եղել, որ կողմերը պատրաստ չեն ինչ-որ քայլերի, և կարգավորմանը վերաբերող բոլոր առաջարկները, նախագծերը տապալվել են ու գրեթե միշտ դա եղել է Ադրբեջանի մեղքով։ Այս պահի դրությամբ շեշտը դրվում է խաղաղության և կայունության պահպանման և բանակցային գործընթացի շարունակականության ապահովման վրա։ Այս պայմաններում ի՞նչ տարաձայնություններ պիտի լինեն, մանավանդ որ պաշտոնական Երևանը միշտ հայտարարում է, որ Արցախի ապագան և կարգավիճակը պիտի որոշի Արցախի ժողովուրդը։ Էլ ի՞նչ ասեն։ Չեմ կարծում, որ կարող է այլ տարբերակ լինել, և մայր Հայաստանը Արցախի համար վտանգավոր քայլեր ձեռնարկի, որովհետև Արցախի անվտանգության նույնիսկ չնչին թուլացումը կբերի արցախյան պետականության կործանման, իսկ Արցախի կործանումն անխուսափելիորեն կհանգեցնի անկանխատեսելի հետևանքների մայր Հայաստանի համար, կարելի է ասել՝ կործանման։ Ի՞նչ է, մայր Հայաստանը պետք է ինքն իրեն կործանի։ Ինչո՞ւ պիտի նման քայլերի գնա։

– ՀՀ ԱԳՆ-ի և Մինսկի խմբի հայտարարությունների մեջ մի առանցքային միտք էր ուշադրություն գրավում, որ «կողմերը համաձայնել են կոնկրետ քայլեր ձեռնարկել բնակչություններին խաղաղության նախապատրաստելու համար»։ Ինչպե՞ս եք հասկանում այս միտքը։ Այն ի՞նչ տողատակեր ունի։

– Այդ հայտարարության մեջ գրված չէ, որ պետք է պատրաստել բնակչություններին ինչ-որ պայմանագրերի ընդունման, ժամկետներ նշված չեն։ Այսինքն՝ այն պարտադրող տարրեր չունի։ Պարզապես ասվում է, որ պետք է ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության։ Ժողովուրդները երկուսն են, իսկ պետությունները՝ երեքը։ Հետևաբար` դա ուղղակիորեն կամ անուղղակիորեն նշանակում է, որ Արցախը նույնպես պետք է ներգրավվի։ Ինչ ձևով՝ հետագայում կերևա։ Այդ հայտարարությունն իր մեջ և՛ ցանկություն է պարունակում, և՛ պատգամ, և՛ բանաձև։ Բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության։ Դա վերաբերում է ոչ միայն այդ երկրի բանակի շարունակական սպառազինմանն ու ռազմական ներուժի ավելացմանը, այլև ավելի խորքային երևույթների՝ իրենց պետականաշինության փիլիսոփայությանը, հայատյացությանը, ռևանշիզմին։ Ադրբեջանում մանկապարտեզից, դպրոցից սկսում են հայատյացություն քարոզել։ Եթե պատրաստվում ես խաղաղության՝ պետք է այդ ամենից հրաժարվես, այդպես չէ՞։ Իսկ դա տարիներ է պահանջում, որ այդ մաղձը դուրս գա մարդկանց միջից։ Այսինքն՝ սա նոր մոտեցում է, հորդոր, ցանկություն և բանաձև։ Բայց դրա ընդունումը՝ հատկապես Ադրբեջանում, տարիներ է պահանջելու, որպեսզի վերանայեն իրենց մոտեցումները։ Այն էլ հարց է՝ կվերանայե՞ն, թե՞ ոչ։ Իհարկե, պիտի նախապատրաստվենք խաղաղության։ Բայց խաղաղությունը պիտի դիտարկենք ոչ միայն հակամարտության կարգավորման համատեքստում, այլ նաև հետագայում որպես հարևաններ ապրելու առումով։ Արցախն ու Ադրբեջանը կարող են լինել հարևաններ, բայց վերադաս-ստորադաս հարաբերությունները բացառված են։ Նման բան չի՛ լինելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում