Ավստրիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Դոնեցկի «Մետալուրգ»-ը այսօր ստուգողական խաղում ոչ-ոքի` 3:3 հաշվով ավարտեց հանդիպումը Կիպրոսի բրոնզե մեդալակիր «Անորտոսիս»-ի հետ:
Ուկրաինական ակումբի 3 գոլերն էլ խփեցին հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները: Հանդիպման 9-րդ րոպեին հաշիվը բացեց Մարկոս Պիզելլին, 24-րդ րոպեին նույն Մարկոսը կրկնապատկեց այն: «Անորտոսիս»-ի ֆուտբոլիստները դեռ առաջին խաղակեսում կարողացան հավասարեցնել հաշիվը, իսկ 68-րդ րոպեին անգամ առաջ անցան:
Հանդիպման վերջին րոպեին «Մետալուրգ»-ին պարտությունից փրկեց Գևորգ Ղազարյանը, ով նոր ակումբի կազմում առաջին անգամ լիարժեք հանդիպում անցկացրեց: Նշենք, որ Մարկոսը փոխարինվեց 85-րդ րոպեին, իսկ Կառլեն Մկրտչյանը չմասնակցեց հանդիպմանը: