Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Նոր իրավիճակ. Սերժ Սարգսյանի մարզական ընդդիմադիր ճակատը

Հայկական շախմատի ներկայացուցիչները աղմուկ են բարձրացրել նախկին «Միկա» մարզահամալիրում գործող գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանի և Լևոն Արոնյանի դպրոցի ֆինանսավորման դադարեցման վերաբերյալ: «Այդ որոշումը կայացրել է կառավարությունը: Այո՛, այդ դպրոցի պետական ֆինանսավորումը դադարեցվել է, բայց մարզումները և դասընթացները շարունակվում են: Այս կառույցները շատ կարևոր են հայկական շախմատի համար, և սպասում ենք ֆինանսավորողների դրսից, որպեսզի կարողանանք շարունակել աշխատանքները: Մեր լավ սաներից շատերն այդ դպրոցներից են, բարձր արդյունքներ են ցույց տալիս: Կառավարությունը գիտի այս խնդրի մասին, կարծում եմ՝ կլինի ինչ-որ որոշում մարզադպրոցների ֆինանսավորման հարցով: Ցանկալի կլինի, որ պահպանվեն դպրոցները»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել էր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:

Տեղի ունեցածին ավելի կտրուկ է արձագանքել Գաբրիել Սարգսյանը՝ նշելով, որ մեր երկրի նոր իշխանությունը ուղղակիորեն փորձում է փակել աշխարհի լավագույն շախմատի դպրոցներից մեկը: Նշենք, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան 2004 թվականից գլխավորում է Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինիս կողմից մարզական կառույցի ղեկավարի պաշտոնից հեռանալու մտադրության մասին որևէ հայտարարություն չի եղել: Մարզադպրոցի ֆինանսավորման դադարեցմանն անդրադարձել է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը: Վերջինս armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ գրոսմայստերական մարզադպրոցի ֆինանսավորումը դադարեցվել է, քանի որ «Միկա» մարզահամալիրը պետական մի կառույցից անցել է մյուսի:

Նշենք, որ «Միկա» մարզահամալիրը գտնվում էր ՊԵԿ-ի ենթակայության տակ, սակայն վերջերս այն փոխանցվել է սպորտի նախարարությանը: «ՊԵԿ-ն իր արտաբյուջետային հաշվից է վճարել այդ մասնագետներին, նրանք ստացել են մոտ 400-500 հազար դրամ աշխատավարձ: Դպրոցի ֆինանսավորումը եղել է ամսական մոտ 1.5 մլն դրամ, որը որպես աշխատավարձ բաշխվել է 4 հոգու միջև: Հիմա «Միկան» փոխանցվել է սպորտի նախարարությանը, և ՊԵԿ-ն աշխատավարձ տալու իրավունք չունի: Ես նրանց առաջարկեցի մեր սովորական մարզադպրոցներում գրանցվել որպես մարզիչ և իրենց մարզումները «Միկա»-ում շարունակել:

Այստեղ խնդիրն այն է, որ մարզադպրոցի մարզիչները, ինչպես ամբողջ ՀՀ-ում, պետք է ստանային 120-150 հազար դրամ աշխատավարձ: Բնականաբար, չեն համաձայնում, որովհետև ստանում էին, օրինակ, 500 հազար, ու հիմա աղմուկ են բարձրացնում: Եթե նրանց 500 հազար տաս, ըմբշամարտի մարզիչը կգա կասի՝ ես էլ աշխարհի չեմպիոն եմ պատրաստել, ինձ ինչո՞ւ ես 100 հազար տալիս: Խնդիրը զուտ ֆինանսական է»,- նշել է Լոռեցյանը:

Տեղի ունեցած զարգացումներն ըստ էության վկայում են այն մասին, որ ՀՀ կառավարությունը նպատակ չունի Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի մարզադպրոցը փակելու: Եթե այն իսկապես օգուտ է տալիս մարզաձևին, ապա Հայաստանի շախմատի ֆեդերացիան ցանկության դեպքում, կարծում ենք, ի զորու է պահպանել: Շախմատը Հայաստանի հենակետայի մարզաձևերից է, որին աջակցություն ցուցաբերելը պատիվ կբերի յուրաքանչյուր գործարարի կամ շարքային քաղաքացու:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի համար, կարծում ենք, մեծ ջանքեր չեն պահանջվի ամսական 1.5 միլիոն դրամ հայթայթելը մարզադպրոցի բնականոն աշխատանքն ապահովելու համար: Ստեղծված իրավիճակում, սակայն, Հայաստանի շախմատի ֆեդերացիան և վերջինիս նախագահը բոլորովին այլ մարտավարություն են որդեգրել: Օգտագործելով մարզաձևի մեր երկրում մասսայական լինելու հանգամանքը, ինչպես նաև Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի հեղինակությունն ուղղակիորեն փորձ է արվում պախարակելու գործող իշխանություններին: Այս կերպ Սերժ Սարգսյանը սկիզբ է դնում մեր երկրում մարզական ընդդիմադիր ճակատի ձևավորմանը:

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին մեր երկրում չի եղել մարզական ընդդիմադիր ճակատ: Ավելի ստույգ՝ ՀՀ նախագահը գլխավորում էր շախմատը, նրա մտերիմներից Ռուբեն Հայրապետյանը՝ ֆուտբոլը, իսկ հենակետային մյուս մարզաձևերը՝ ծանրամարտն ու ըմբշամարտը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ենթակայության տակ էին: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ էլ մինչ օրս նախկին ՀՀԿ-ական Արթուր Գևորգյանն է: Ներկայում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է, ըմբշամարտն ու ծանրամարտը շարունակում են մնալ Ծառուկյանի հովանավորության ներքո: Թե Արթուր Գևորգյանը, թե Գագիկ Ծառուկյանը և առավել ևս Արթուր Վանեցյանը ՀՀ իշխանություններին ընդդիմանալու նպատակ չունեն:

Ու փաստորեն, մեր երկում առաջացել է բոլորովին նոր իրավիճակ, և մասսայականություն և հեղինակություն վայելող մարզաձևը գտնվում է ընդդիմադիր կուսակցության առաջնորդի ձեռքում: Ավելին, մարզական ընդդիմադիր բևեռն ուղիղ կերպով հակադարձում է իշխանությանը:

Գաղտինք չէ, որ սպորտը հիանալի միջոց է հասարակության լայն զանգվածներ համախմբելու, ինչու չէ՝ նաև կառավարելու և մանիպուլյացիայի ենթարկելու համար: Կարծում ենք՝ պարզ է, որ Սերժ Սարգսյանը առաջիկայում ոչ միայն չի հեռանա Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, այլև մարզաձևի ռեսուրսը կփորձի օգտագործել ոչ սպորտային նպատակներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում