Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Քոչարյանը չի խուսափի պատասխանատվությունից, թե դրանից ով ինչ հոգեխանգարմունքի մեջ կընկնի՝ հետաքրքիր չէ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունն ավարտվել է. դատարանը որոշումը կհրապարակի հունվարի 18-ին։

Ի՞նչ կարելի է սպասել հունվարի 18-ին դատարանի վճռից, որքանով այն կկրի քաղաքական գործոնների, մասնավորապես հայ-ռուսական հարաբերություններում ընթացող զարգացումների հետքը։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանի կարծիքով՝ Ռուսաստանն այս հարցում չի միջամտի. «Ընդհանրապես Քոչարյանին չպետք է ընկալել որպես քաղաքական գործիչ կամ երկրորդ նախագահ։ Համենայնդեպս, ես անձամբ նրան այդպիսին չեմ համարել, նա շարքային քրեական հանցագործ է և բազում ծանրագույն հանցագործությունների համար պետք է պատասխանատվության ենթարկվի, իր գրած գրքում հորինվածքներ են, պաշտպաններն էլ զառանցանքներ են ներկայացնում, երբ ասում են, թե նա քաղբանտարկյալ է, քիչ է մնում մի հատ էլ հերոսի կոչում տան»։

Վարդանյանը հավելում է՝ նա երբեք ոչ քաղաքական գաղափարախոսություն է ունեցել, ոչ երկրի զարգացման ծրագիր, և նրա միակ նպատակը եղել է Հայաստանը թալանելը. «Եվ քանի որ նա հանդիսանում էր Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործակալ, մշտապես եղել է Մոսկվայի հովանու ներքո։ Եթե դիտարկենք նրա բոլոր քայլերը քաղաքական տեսանկյունից, ապա դրանք եղել են ի կատարումն Ռուսաստանի հրահանգների։ Նրա տասնամյա իշխանավորման ընթացքում կորցրեցինք մեր բոլոր կառավարման լծակները, որովհետև կամովի հանձնեցինք այդ բոլորը Ռուսաստանին, դրանով նրա մեղքը ավելի է ծանրանում, քանի որ դա իրեն զուտ քրեական դաշտից տեղափոխում է քաղաքական դաշտ։ Լինելով երկրի ղեկավար՝ իրագործել է դավադիր քաղաքականություն ու փաստացի դավաճանել մեր ազգին, ոտնահարել մեր շահերը»։

Բոլոր այն փորձերը, որ իրականացնում են իր պաշտպանները, ըստ Վարդանյանի, զառանցանք է, որի միակ նպատակն է խուսափել պատասխանատվությունից. «Իսկ որոշ դեպքում այլ անձանց վրա բարդել մեղքի բաժինը, օրինակ, Սեյրան Օհանյանի դեպքում։ Իմ կարծիքով՝ Օհանյանը Քոչարյանի զառանցանքներին զոհ է գնալու, չեմ կարծում նաև, որ Քոչարյանը կկարողանա զերծ մնալ պատասխանատվությունից և կալանքից»։

Ինչ վերաբերում է այս գործում Ռուսաստանի հետաքրքրություններին, մեր զրուցակիցն ասաց հետևյալը. «Ռուսաստանի վիճակն այնքան վատ է, որ նրա ձեռքերը Քոչարյանի նման իքիբիր մարդկանց չի հասնի, բոլոր այն հարցերը, որ կապված են Ուկրաինայի ապօրինի զավթման հետ, Ռուսաստանին ծանր դրության մեջ են դրել, ամեն կողմից պատժամիջոցների տակ է ու այդ բոլոր հարցերում Մոսկվան ամեն օր պարտություն է կրում, ճնշումը նրան նկատմամբ օրեցօր ավելանում է, ուստի, ես չեմ կարծում, թե Ռուսաստանը հիմա Քոչարյանով հետաքրքրված լինի կամ նրա քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ պայմանավորի Քոչարյանով»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով հրապարակվելիք դատավճռին ու Ռուսաստանի հետաքրքրություններին, նշեց. «Մարտի մեկի պետական ահաբեկչության փաստով զուտ քրեական գործը, թե ում համար ինչ անհարմարություններ է ստեղծում՝ թե՛ Քոչարյանի, թե՛ նրա աջակիցների և՛ թե Ռուսաստանի՝ անձնապես ինձ համար որևէ նշանակություն չունի․ ինձ հետաքրքրում է բուն այս քրեական գործի ընթացքը՝ այն, որ տեղի ունենա օբյեկտիվ, բազմակողմանի քննություն, իրականացվի արդարադատություն։ Կա անհերքելի փաստ՝ 2008 թվականի մարտի մեկին, դրան նախորդած ու հաջորդած օրերին ապօրինի կերպով հայտարարվել է արտակարգ դրություն, այդ ժամանակ մարդիկ հետապնդվել են իրենց քաղաքական հայացքների համար. այդ բոլոր հանցագործությունների համար Քոչարյանը և իր բանդան պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Հիմա, թե այլ բանդիտները ինչ հոգեխանգարմունքի մեջ կընկնեն՝ ինձ չի հետաքրքրում»։

Ըստ Սաքունցի՝ սա պատասխանատու գործ է, և ապացույցներն առավել քան բավարար են. «Դրանք պետք է փաստագրել և որպես գործ ավարտին հասցնել նախաքննությունն ու դատաքննությունները. այստեղ մանիպուլյացիաների տեղ չկա։ Տաս տարի է անցել, բայց այդ ամենը բոլորիս աչքի առաջ է եղել։ Այն հանգամանքը, որ արտակարգ դրությունը Երևանում էր, բայց ողջ Հայաստանում՝ Վանաձորում ու Գյումրիում այդ ռեժիմը գործում էր, և ես դա շատ լավ գիտեմ։ Շատ գրագետ աշխատանք պետք է կատարվի, փաստերը առավել քան շատ են։ Պարզապես այստեղ պետք է մի բան ուզենամ արձանագրել՝ ՀՔԾ-ն և թե՛ իրավապահ մարմինները պետք է նախաձեռնողական լինեն, որպեսզի հանրությունը վկայություններ տա։ Շատ ջանք պետք է գործադրել այն նպատակով, որ մարդիկ հասկանան, որ քրեական գործով վկայություններ տալով էապես կնպաստեն տարիներ շարունակ անպատժելի մնացած մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործում»։

Երաշխիքը, ըստ Սաքունցի, պետք է լինի ոչ թե իշխանության բարի կամքը, այլ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, որով պետք է իրավական գնահատական տրվի հանցագործությանն ու նրա կատարողներին. «Մենք այս գործընթացին պետք է մեր չափով աջակցենք։ Ես անձամբ հորդորում եմ, որ մարդիկ գնան ցուցմունքներ տան»։

Բացի դրանից՝ իրավապաշտպանի կարծիքով՝ մեղադրանքը պետք է լրացվի. «Կոռուպցիոն համակարգ է գործել, արդարադատության, մարդկանց սեփականության իրավունքի դեմ խախտման բազմաթիվ դեպքեր, ուստի մեղադրանքը պետք է ընդլայնվի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում