Friday, 29 03 2024
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան

Փաշինյան-Պուտին հնարավոր գործարքը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ Քոչարյանի ազատության դիմաց

«Դեռևս հայտնի չէ, թե երբ տեղի կունենա ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովը»,- Tert.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։ Նա նշել է, որ ՀԱՊԿ-ում նախագահող երկիր է Ղրղըզստանը, և որպես ընդունող կողմ՝ նրանք պետք է հանդես գան հերթական գագաթնաժողովն անցկացնելու օրվա առաջարկով: «Դեռևս գագաթնաժողովի անցկացման օրը որոշված չէ: Ղրղըզստանի առաջարկից հետո այն կքննարկվի ՀԱՊԿ-ում, կհամաձայնեցվի ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ և կկայացվի որոշում»,- ասել է Վալերի Սեմերիկովը: Հարցին՝ այդ գագաթնաժողովո՞ւմ է որոշվելու, թե ով կլինի կազմակերպության գլխավոր քարտուղարը, Վալերի Սեմերիկովն այսպես է պատասխանել․ «Այդ հարցը կարող է լուծվել ավելի շուտ, քան գագաթնաժողովը կլինի: Այս հարցի լուծման տարբեր եղանակներ կան: Ընթացակարգերից մեկն այն է, որ ՀԱՊԿ նախագահները կարող են հանդիպել ու անցկացնել նիստ»: Հարցին էլ, թե մինչև հաջորդ նիստը կնշանակվի՞ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, հնարավո՞ր է կազմակերպությունը արտահերթ որոշում կայացնի, նա պատասխանել է, որ նման ինֆորմացիա չունի:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի խոսքում ակնհայտ է անորոշությունը։ Հասկանալի է՝ նա ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման մասին տեղեկություն իրականում չունի, չէր էլ կարող ունենալ, քանի որ դա ավելի բարձր՝ երկրների ղեկավարների մակարդակով որոշվող հարց է։ Վլադիմիր Պուտինի դոմինանտությամբ, բնականաբար։ Սեմերիկովի պատասխանում ուշագրավ է միայն տեղեկությունը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կարող է լուծվել ավելի շուտ, քան տեղի կունենա կազմակերպության գագաթնաժողովը Ղրղըզստանում։ Այսինքն՝ ենթադրաբար, այս հարցի շուրջ երկրների միջև տարբեր խողովակներով կոմունիկացիան, բանակցությունները շարունակվում են։

Հնարավո՞ր է արդյոք իրադարձությունների զարգացման այնպիսի սցենար, որի դեպքում Հայաստանը պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի քվոտան, ի հեճուկս քաղաքական-փորձագիտական կանխատեսումների, որ դա գործնականում անհնար է։ Կարծում ենք՝ իրականության մեջ այդպես չէ, և հաշվի առնելով հատկապես վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում տեղի ունեցած մի քանի նշանային իրադարձություններ ու առաջիկայում սպասվող դեպքեր՝ պետք չէ բացառել, որ, այնուամենայնիվ, առնվազն Ռուսաստանի մասով Հայաստանը կարող է լուծել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի քվոտայի պահպանման հարցը։

Նախ` դեկտեմբերի կեսին Նիկոլ Փաշինյանն այցելեց Մոսկվա, որտեղ, իհարկե, առնվազն պաշտոնական տեղեկատվությամբ, Պուտինի հետ հանդիպմանը չքննարկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։ Սակայն դրան հետևեցին այլ իրադարձություններ, որոնք վկայում են հայ-ռուսական որոշակի կոնսենսուսի մասին։ Մոսկվայից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը երկու հեռախոսազրույց ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ և ձեռք բերվեց հայ սպառողի համար գազի սակագնի չբարձրացման մասին հայտնի պայմանավորվածությունը։ Իսկ արդեն օրերս, Վլադիմիր Պուտինն առաջինը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ, ինչը այդպես էլ չէր արել դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններից հետո։

Այսպիսով, գոնե ընթացիկ շրջափուլում հայ-ռուսական հարաբերություններում հաստատվել է որոշակի կոնսենսուսային մթնոլորտ, ինչը, իհարկե չի նշանակում, թե հաղթահարվել են գլոբալ խնդիրները, և վերականգնվել է կատարյալ վստահությունը այդ հարաբերություններում։ Վաղը, սակայն, սպասվում է մի նշանային իրադարձություն, որի այս կամ այն ելքը կարող է վկայել հայ-ռուսական հարաբերությունների որակի փոփոխության ու որպես դրա հետևանք՝ նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի քվոտան պահպանելու՝ Հայաստանի հնարավորության մասին։ Վաղը դատարանը քննելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու հարցը, որը տարբեր մանր պատճառներով հետաձգվում է դեկտեմբերի վերջից։ Ավելորդ է խոսել այն մասին, որ Քոչարյանի հարցը ուղիղ կոռելյացիայի մեջ է հայ-ռուսական հարաբերությունների դինամիկայի հետ՝ հաշվի առնելով Քոչարյանի ազատության հարցում Պուտինի անձնական շահագրգռվածությունը։ Եվ ուրեմն, եթե վաղը Հայաստանի միանգամայն անկախ ու բացարձակորեն ազատ դատարանը որոշում կայացնի գրավով ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, ապա կարելի կլինի արձանագրել, որ դրանով կմեծանա նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի քվոտան պահպանելու՝ Հայաստանի շանսը։ Բնականաբար, նկատի չունենք, թե իշխանությունը դատարանին նման պատվեր կիջեցնի, քավ լիցի։ Չէ որ իր վերջին «լայվում» Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող է ազդել դատարանների վճիռների վրա, բայց չի անում դա (Ֆրեյդի ականջը կանչի)։ Պարզապես, քանի որ մեր դատավորները ևս ՀՀ հպարտ քաղաքացիներ են, կարող են զգալ պահի կարևորությունն ու հանուն հայ-ռուսական հարաբերությունների ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի, գրավով ազատ արձակեն Քոչարյանին։

Իհարկե, դա ամբողջությամբ չի լուծի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանին թողնելու հարցը, քանի որ կարող են և, ամենայն հավանականությամբ, դրան դեմ կլինեն Ղազախստանն ու Բելառուսը։ Բայց դա, եթե կա որոշակի պայմանավորվածություն հայ-ռուսական տիրույթում, ամենայն հավանականությամբ, Պուտինի լուծելիք հարցն է։ «Դու ազատիր Ռոբերտին, ես էլ կազդեմ բատկայի ու Նուրսուլթանի վրա»։ Նման բովանդակությամբ զրույց կարող է կայացած լինել Փաշինյանի ու Պուտինի միջև։ Ասում ենք՝ կարող է, քանի որ հաստատապես չենք կարող պնդել, մինչև այդ մասին որևէ գաղտնալսում չհրապարակվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում