Գրոսմայստեր Մարիա Կուրսովան չի շարունակի պայքարը Հայաստանի շախմատի կանանց առաջնությունում:
Պատճառն առաջ եկած առողջական խնդիրներն են:
Կանանց Հայաստանի առաջնությունում կայացել է 5 տուր: Մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով գլխավորում է Մարիա Գևորգյանը: 3,5-ական միավոր ունեն Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը, 2,5- ական` Աննա Խաչատրյանը, Արփինե Գրիգորյանը և Մարիամ Ավետիսյանը:
Առաջնության ավարտին մնացել է 4 տուր: