ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մշակվող մերձավորարևելյան հաշտության պլանը ենթադրում է պաղեստինյան պետության ստեղծում Հորդանան գետի արեմտյան ափի 90 տոկոսի վրա և Երուսաղեմի բաժանում: Դա պնդում Է Իսրայելի «Ռեշետ-13» հեռուստաալիքը: Նյութի հեղինակը՝ հայտնի լրագրող Բարաք Ռավիդը, վկայակոչել է աղբյուր, որը ներկա է եղել անունը չհայտնած ամերիկացի պետական պաշտոնյայի փակ դռնփակ ճեպազրույցին:
«Սպիտակ տան հաշտության պլանը, որը նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է առաջիկա ամիսներին ներկայացնել, ենթադրում է պաղեստինյան պետության ստեղծում Հորդանան գետի արևմտյան ափի մոտավորապես 90 տոկոսի վրա՝ Արևելյան Երուսաղեմի որոշ մասերի մայրաքաղաքով»,- ասված է հեռուստաալիքի հաղորդման մեջ: Պաղեստինցիները, հեռուստաալիքի տվյալներով, կրկնակի ավելի հողեր կստանան, քան այժմ վերահսկում են, բայց Երուսաղեմի պատմական կենտրոնն՝ իր կրոնական սրբավայրերով և հարակից շրջաններով կմնա Իսրայելի ինքնիշխանության ներքո, ինչպես և քաղաքի արևմտյան մասը:
Իսրայելացիների իշխանության ներքո կմնան Արևմտյան ափի հրեական խոշոր բնակավայրերը, կպահպանվեն մեկուսացված բնակավայրերը, թեև առանց դրանց ընդլայնման իրավունքի, և պետք է տարահանվեն այսպես կոչված «անօրինական բնակավայրային առաջադիրքերը»:
«Թրամփի հաշտության պլանն այն տեսքով, որը ճեպազրույցում նկարագրել է ամերիկացի պաշտոնյան, Իսրայելի համար ամենահարմար տարբերակն է վերջին երկու տասնյակներին ընթացքում»,- պնդում Է հեռուստաալիքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: