Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

Սերժ Սարգսյանի դեմարշը ՆԱՏՕ-ի վեհաժողովին

Սերժ Սարգսյանը հրաժարվել է Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի վեհաժողովին մասնակցելուց, որի հրավերը Հայաստանում նրան էր փոխանցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Սերժ Սարգսյանի որոշումը բավական անակնկալ է, առավել եւս, որ հրաժարման մասին բացատրությունը նախագահի նստավայրը տարածել է ուշ երեկոյան. Բանն այն է, որ բացատրության տրամաբանությունը հուշում է, որ այն պետք է որ շատ ավելի վաղ հրապարակվեր: Ավելի վաղ, քան պաշտոնապես հայտնի կդառնար, որ Սերժ Սարգսյանը չի մեկնում Վեհաժողով եւ նրա փոխարեն մեկնում են արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները: «Հայկական կողմը բազմիցս ընդգծել է հակամարտությունների լուծման ընդհանրական ձևակերպումների անընդունելիությունը: ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան համաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման նախկին ընդհանրացված ձեւակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին, վատ ազդակ կարող է դառնալ և լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամար¬տության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հատկապես` վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի և նրա ղեկավարության հայատյաց հռետորաբանության ֆոնի վրա», ասված է նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի բացատրության մեջ, որը հրապարակվեց նոյեմբերի 19-ի երեկոյան: Եթե խնդիրն իսկապես այն է, ինչ ներկայացված է նախագահի նստավայրի բացատրության մեջ, ապա դա էլ հենց ենթադրում է, որ դրա մասին պետք է հրապարակվեր նախապես եւ այդ համատեքստում էլ տեղեկացվեր, թե ինչու Հայաստանը Լիսաբոնում կներկայացնեն միայն արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները: Այսինքն՝ նախագահի նստավայրը պետք է հայտարարեր, որ քանի որ Վեհաժողովի հռչակագրի նախագծում կա հայկական կողմի համար անընդունելի ձեւակերպում, ապա Հայաստանի նախագահը հրաժարվում է մեկնել Լիսաբոն եւ այնտեղ է գործուղում երկու նախարարներին: Սակայն երեկ կեսօրին հայտնի դարձավ, որ Հայաստանից մեկնում են արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը, եւ միայն երեկոյան, երբ բավական շատ էին տարբեր հարցադրումները, թե իսկ ինչու չի գնում Սերժ Սարգսյանը, նախագահականը հրապարակեց չգնալու պատճառաբանությունը: Տպավորությունն այնպիսին էր, որ երկար են մտածել, թե ինչ պատճառաբանությամբ ներկայացնեն Սերժ Սարգսյանի չգնալը: Ինչ վերաբերում է բուն պատճառաբանությանը, ապա այն իհարկե միանգամայն տրամաբանական է եւ կարող էր ավելորդ հարցեր չառաջացնել, եթե չլիներ մի քանի հանգամանք: Նախ՝ հռչակագրի նախագծում տեղ գտած ձեւակերպման պատճառով չմեկնելով Լիսաբոն՝ Սերժ Սարգսյանը փաստացի խոստովանում է իր պարտությունը, քանի որ տրամաբանությունը հուշում է, որ պետք էր մեկնել եւ դիվանագիտական աշխատանքի միջոցով հասնել այն բանին, որ հայկական կողմի համար ընդհանրական ձեւակերպումը փոխվեր եւ ամրագրվեր այն, ինչ կբավարարի նաեւ Հայաստանին: Սակայն Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը փաստացի անհույս է համարել իր այդ ջանքը եւ գերադասել է չմեկնել Լիսաբոն: Դա մեծ հաշվով դեմարշ է, սակայն խդիրը այն է, որ կարծես թե այդ դեմարշը համարժեք չէ առկա իրավիճակին: Դեմարշ անում են այն դեպքում, երբ դիվանագիտական աշխատանքի տեղ այլեւս չկա: Դիվանագիտության մեջ դա թերեւս վերջին քայլերից մեկն է, երբ այլ ճանապարհ, իրավիճակը հարթելու կամ համաձայնության գալու այլ առավել գործնական մեխանիզմ չկա: Այսինքն՝ դա ենթադրում է, որ ՆԱՏՕ-ն պնդել է այն ձեւակերպման վրա, որն առկա է եւ որը չի բավարարում հայկական կողմին: Այսինքն, ՆԱՏՕ-ն համաձայն չի եղել Վեհաժողովի հռչակագրում տեղ տալ նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքին: Այդ պարագայում մեծ հաշվով որեւէ էական նշանակություն չունի Հայաստանի նախագահի մեկնել-չմեկնելը, եթե յռչակագիրը Լիսաբոնում պետք է ընդունվի: Իրավիճակը հիշեցնում է “ջայլամային քաղաքականություն”, որին դիմում է պաշտոնական Երեւանը: Այդ տեսանկյունից հատկանշական է, որ իշխնական քարոզչությունը շատ հաճախ է փորձում հիշեցնել նույն Լիսաբոնում 1996 թվականին տեղի ունեցած ԵԱՀԿ Վեհաժողովի ընդունած փաստաթուղթը, որտեղ նույնպես խոսք էր գնում միայն տարածքային ամբողջության մասին, եւ որի հանդեպ Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վետո կիրառեց: Իշխանությունն այժմ դա դարձրել է Տեր-Պետրոսյանի դեմ քարոզչական զենք, մինչդեռ այդ զենքը կարծես թե բումերանգի նման գալիս է դեպի իրենց, որովհետեւ Սերժ Սարգսյանի ներկայիս դեմարշը, ընդ որում նույն պատճառով, հավասարազոր է վետոյի, եւ դեռ մի բան էլ ավելի, քանի որ եթե Տեր-Պետրոսյանը Լիսաբոնում էր եւ փորձել էր իրավիճակը շտկել եւ վերջում միայն կիրառել վետոն, ապա Սերժ Սարգսյանն ընդհանրապես հրաժարվում է մեկնել, փախչում է իրականությունից: Ինչ խոսք, նա վետոյի չէր կարող դիմել, քանի որ Հայաստանը ՆԱՏՕ անդամ չէ, բայց գոնե կարող էր նույնպես փորձեր անձամբ, օգտագործելով իր նախագահական հեղինակությունը, փորձ աներ թույլ չտալ, որ ՆԱՏՕ-ի մակարդակով ընդունվեր այդօրինակ հռչակագիր: Ի վերջո, եթե այդ հեղինակավոր կազմակերպության Վեհաժողովն ընդունում է ոչ հայանպաստ հռչակագիր, ապա ամենեւին կարեւոր չէ, թե արդյոք Հայաստանի նախագահը եղել է ընդունման վայրում, թե չի եղել: Այդ իմաստով, ակնհայտ է, որ Լիսաբոնը դառնում է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության լուրջ ձախողում, երբ նա հարկ է լինում դիմել այդօրինակ դեմարշի: Սակայն այստեղ ուշագրավն այն է, թե արդյոք Սարգսյանը կդիմեր այդ քայլին, եթե երկու օր առաջ հանդիպած չլիներ ՌԴ իշխանության, մասնավորապես նախագահ Մեդվեդեւի եւ Պուտինի հետ: Հատկանշական է, որ այդ հանդիպումներից հետո նա հայտարարել էր, թե իր բարձրացրած բոլոր հարցերը լուծվել են եւ ինքը վաղվա օրվա հանդեպ հավատով է վերադառնում Երեւան: Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը կասկածներ է ունեցել իր դեմարշի առումով, կամ ավելի շուտ դեմարշի տակից դուրս գալու առումով, հավանաբար լավ իմանալով, որ Արեւմուտքի հանդեպ իր այդ դեմարշը կարող է բավական թանկ նստել: Սակայն Ռուսաստանը կարծես թե վճարում է այդ դեմարշի համար, եւ այժմ հարցն այն է, թե Հայաստանն ինչով է դուրս գալու Ռուսաստանի այդ հովանավորության տակից: Սակայն, այդ ամենից բացի, կա եւս մի կարեւոր հանգամանք: Խնդիրն այն է, որ վերջին շրջանում արեւմտյան միջավայրում Հայաստանի իշխանության համար խիստ անցանկալի հրապարակումներ եւ բացահայտումներ եղան ԱՄՆ-ում եւ Վրաստանում հայաստանցիների կատարած հանցագործությունների մասին, որոնց բնույթն այնպիսին էր, որ ուղղակի կասկածներ են առաջանում այդ հանցագործների եւ Հայաստանի իշխանական համակարգի որոշ օղակների միջեւ կապի առնչությամբ: Ընդ որում, այդ իրողությունը կարող էր Հայաստանի իշխանության համար շատ ավելի լուրջ խնդիր լինել արեւմտյան քաղաքական էլիտայի միջավայրում հայտնվելու պարագայում, քան այն հռչակագիրը, որը հիշատակվում է որպես Լիսաբոն այցելությունից հրաժարվելու պատճառ: Այդ հռչակագրի նախագիծն առավելագույնը կարող էր լինել առիթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում