Սիրիական քրդերը մերժել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելու առաջարկը։ Այդ մասին տեղեկացնում է AFP-ն՝ հղում կատարելով քրդերի ներկայացուցիչ Ալդար Հալիլին:
«Թուրքիայի և Հյուսիսային Սիրիայի միջև բաժանարար գիծը հնարավոր է ՄԱԿ-ի խաղաղապահների մասնակցությամբ։ Ցանկացած այլ տարբերակ անընդունելի է»,- ասել է Հալիլը: Նա նաև նշել է, որ Թուրքիան «չեզոք» կողմ չէ և «չի կարող անվտանգության երաշխավոր լինել»։