Tuesday, 23 04 2024
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը

Հրանտ Մարգարյանի իշխանափոխության տակտիկան

Հաջորդ ընտրություններին տուն ենք ուղարկելու այս իշխանությանն ու ստանձնելու ենք երկրի ամբողջական ղեկավարման գործը, Արցախում ՀՅԴ Ընդհանուր ժողովի իր ելույթում հայտարարել է այդ կուսակցության ղեկավար Հրանտ Մարգարյանը: Միաժամանակ նա հայտարարել է, թե տակտիկական նկատառումներից ելնելով՝ այլևս չի դնելու իր թեկնածությունը ՀՅԴ Բյուրոյի կազմի համար, այսինքն` չի ղեկավարի կուսակցությունը: Բայց, հաշվի առնելով այն, որ Հրանտ Մարգարյանը դա բնորոշում է իբրև տակտիկական քայլ, հնարավոր է արձանագրել, որ Մարգարյանը անցնում է ՀՅԴ ստվերային ղեկավարման: Իսկ դա նշանակում է, որ Դաշնակցությունը դուրս մնալով խորհրդարանից 2018 թվականի ընտրությանը, դուրս չի կարողանում գալ նախկին համակարգի տրամաբանությունից և գուցե նաև նախկին համակարգի տարբեր շրջանակների հետ պայմանավորվածությունների սարդոստայնից, որ հյուսվել է հենց Հրանտ Մարգարյանի ղեկավարման տարիներին, Դաշնակցության քաղաքական հեռանկարների և դաշտում գաղափարական դերակատարման կորստի հաշվին:

Դրա հետևանքն էր, որ կուսակցությունը դուրս մնաց նոր խորհրդարանից, չնայած իր գաղափարական բավականին կարևոր և նշանակալի նշաձողին: Դաշնակցությունը Հրանտ Մարգարյանի ղեկավարմամբ քաղաքական ուժից վերածվեց իշխող համակարգի սեգմենտի, բաժնետիրոջ, որը իշխանության հետ պայմանավորվածությունների միջոցով էր կարողանում հայտնվել խորհրդարանում: Երբ չկար այն իշխանությունը, որի հետ հնարավոր էր պայմանավորվել, Դաշնակցությունը չկարողացավ խորհրդարան անցնել, քանի որ չգիտեր հանրության հետ պայմանավորվելու տարբերակը, մոռացել էր հանրության հետ խոսելու լեզուն: Բայց լսելով Հրանտ Մարգարյանի ելույթը Արցախում անցկացվող Ընդհանուր ժողովում, հնարավոր է եզրակացնել, որ Դաշնակցությունը շարունակում է չխոսել հասարակության և պետական շահի լեզվով և շարունակում է այն լեզուն, որով խոսում էր նախկին իշխող համակարգի հետ: Տվյալ պարագայում խոսքը, իհարկե, Դաշնակցության ղեկավար կազմի մասին է, ոչ թե բուն կուսակցության, որովհետև կուսակցությունը վաղուց է ստորադասվել ղեկավար կազմի խմբային խնդիրներին:

Եվ այստեղ լուծումները ոչ թե տակտիկական են, այլ ստրատեգիական: Եթե ՀՅԴ-ն կարողանա գնալ ստրատեգիական լուծումների, Հրանտ Մարգարյանի տակտիկային ենթարկվելու փոխարեն, Դաշնակցությունը կստանա քաղաքական դաշտում իր նշաձողը վերականգնելու հնարավորություն, հատկապես որ այդ տեղը բաց է, և ազգային-պահպանողական ուժի առկայությունը Հայաստանի քաղաքական ներկապնակում հույժ կարևոր է: Այդ տեղը կայուն զբաղեցնելու հնարավորություն և ներուժ ունի հենց ՀՅԴ-ն, սակայն ստրատեգիական փոփոխությունների գնալու պարագայում, քանի որ տակտիկական վերանայումները՝ ինչպես վկայում է Հրանտ Մարգարյանի գնահատականն ու վերլուծությունը, բացարձակապես կապ չունեն նոր իրողությունների հետ, որ կան Հայաստանում և, թերևս, գերազանցապես թելադրված են Հրանտ Մարգարյանի և նրա խմբի նախկին հարաբերություններով: ՀՅԴ-ին նրանք մի անգամ արդեն իսկ քաղաքականապես զոհաբերեցին այդ հարաբերություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում