Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը շարունակում է պայքարը թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովը մրցում էր ճապոնացի թենիսիստ Յոսիհիտո Նիսիոկայի հետ: 2 ժամ 04 րոպե տրած մրցախաղում Խաչանովը նույն հաշվով հաղթեց բոլոր երեք սեթերում` 6:3, 6:3, 6:3 հաշվով: