Այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը իր ելույթում հայտարարեց. «Մենք տալիս ենք հնամաշ, նախորդ դարից մնացած կրթություն, և այսօր ուսանողների մեծ մասը աշխատաշուկային չի համապատասխանում»:
Նա ցավով նշեց, որ որոշ մասնավոր բուհեր իրենց կրթական որակով գերազանցում են պետական բուհերին:
Գևորգ Պապոյանն անդրադարձավ բուհերի կադրային խնդիրներին և կարևորեց պրակտիկայի հետ կապը:
Մանրամասները՝ տեսանյութում: