Ամերիկյան Nike ընկերությունը բասկետբոլի համար նախատեսված յուրօրինակ մարզակոշիկներ է ներկայացրել՝մեխանիկական քուղով: Նորույթը ստացել է Adapt BB անվանումը:
Հստակեցվում է, որ մարզակոշիկների քուղերի համար փոքրիկ էլեկտրաշարժիչ և հաղորդիչների հավաքածու է օգտագործվել, որոնք հետևում են, թե որքան հարմար է կոշիկը մարդու ոտքին: Կոշիկը հնարավոր կլինի կառավարել սմարթֆոնի կամ հատուկ կոճակների միջոցով:
Պետք է նշել, որ հատուկ բջջային հավելվածը սեփականատիրոջը թույլ է տալիս «խելացի» մարզակոշիկների համար տարբեր պարամետրեր սահմանել խաղի ընթացքում և փոխել լուսադիոտների գույները: