ԱՄՆ Իլինոյսի նահանգի դաշնային դատարան 3,6 մլն դոլարի դատական հայց է ներկայացվել ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության դեմ՝ գրում է riafan.ru-ն։
Հայցը ներկայացրել են ավիաընկերության մի քանի ուղևորներ, որոնք փորձել են ԱՄՆ թռչել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից։ Նրանց խոսքով՝ գրանցման վատ կազմակերպված ընթացակարգի պատճառով իրենք չեն կարողացել բարձրանալ ինքնաթիռ։ Բացի դրանից, ավիաընկերությունը հրաժարվել է նրանց տեղեր տրամադրել հաջորդ չվերթներին։ Ուղևորները ստիպված են եղել մի օր անցկացնել օդանավակայանում, իսկ հետո իրենց միջոցներով գնել 2,5 հազար դոլար արժողությամբ տոմսեր։
Հայցվորները մտադիր են ձեռք բերել կոլեկտիվ կարգավիճակի հայց, որպեսզի իրենց կարողանան միանալ մյուս տուժածները։ Այս պահի դրությամբ հայցի գումարը կազմում է 3,6 միլիոն դոլար: Վերջնական գումարը պետք է որոշվի դատարանի կողմից: