Բրանդենբուրգում գտնվող Գոլցով բնակավայրում 84-ամյա գերմանուհին երկար տարիներն զբաղվել է ճագարների բազմացմամբ, որոնց կերակրել է կանեփով: Հայտնում է Die Welt-ը:
Ըստ կնոջ՝ նա չի էլ իմացել, որ դա ունի թմրանյութի ազդեցություն և այն ընդունել է որպես սովորական խոտ: Նա կանեփը հավաքել է մոտակայքում գտնվող դաշտերից մեկում: Ճագարներն այն ուտում էին մեծ հաճույքով, և միևնույն ժամանակ այն չի ազդել նրանց մսի համի վրա:
Այնուամենայնիվ, կինը կարող է հայտնվել անհարմար դրության մեջ ոչ ստանդարտ կեր օգտագործելու համար: Ոստիկանությունը ներկա պահին որոշում է կնոջ հավաքած խոտի մեջ կանեփի առկայության տոկոսը: Եթե այն բարձր լինի, ապա կնոջը կարող են պատասխանատվության ենթարկել: