Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Տնտեսական փոփոխություները պետք է տեղի ունենան բոլոր քաղաքացիների մասնակցությամբ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Հայաստանի տնտեսության մեջ դրական փոփոխությունների արդյունքը տեսանելի կլինի այն ժամանակ, երբ կարձանագրվի քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխությունների առանցքային կարևորությունը և դա կկիրառվի տնտեսության մեջ: ՀՀ վարչապետը կարևորում է նաև քաղաքացիների մասնակցությունը երկրում տնտեսական փոփոխությունների գործընթացին:  Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ:

«Տնտեսության փոփոխությունները պետք է տեղի ունենան բոլոր քաղաքացիների մասնակցությամբ: Չի կարող լինել մի իրավիճակ, երբ իր տանը բազմոցին պառկած անձը սպասի, թե իր կյանքը երբ է փոխվելու: Այդ պայմաններում նրա կյանքը չի փոխվելու, կփոխվի այն ժամանակ, երբ կառավարությունն իր անելիքն անի, իսկ բազմոցին պառկած մեր հայրենակիցն անի իր անելիքը: Մենք Գյումրիից վեր կացանք, քայլելով եկանք Երևան: Երբ մարդիկ որոշեցին, որ իրենց քայլն են անում, տեղի ունեցավ փոփոխությունը: Հիմա հին տնտեսական համակարգից գնում ենք նոր տնտեսական համակարգի: Եթե քաղաքացիները մեզ հետ քայլեն, ապա այդ ժամանակ էլ արդյունքը կերևա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ այսօր սոցիալական նպաստներ ստացողներ կան, ովքեր ամիսը 1 մլն դրամի, 800 հազար դրամի վարկ են փակում: Այս իրականությունը պետք է փոխել:

Նա ներկայացրեց մի օրինակ, երբ խանութում կոնյակ է գնել և ՀԴՄ կտրոն իրեն չեն տվել: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դա խոսում է այն մասին, որ այդ մարդու կյանքում բան չի փոխվել:

«Մինչև վերջ կանգնել եմ, որ կտրոնը տան: Իրենց թվում է, որ պետք է շարունակեն հարկ չվճարել, բայց ասել, որ ճանապարհները լավը չեն, աշխատավարձները բարձր չեն: Մենք ասում ենք հետևյալը, մենք չենք ուտում ձեր հարկերը, բայց դուք պետք է դրանք վճարեք: Այո, հարկ չվճարողը նույնն է, ինչ կոռումպացված պաշտոնյան: Կան մարդիկ ասում են՝ վայ էնքան խեղճ ենք, ՀԴՄ կտրոնը չենք կարող տալ… դրա համար մենք անում ենք փոփոխություն, մինչև 24 մլն դրամի շրջանառություն ունեցողը կազատվի հարկերից: Միգուցե տեղին չհնչի, բայց այդ ՀԴՄ դիկտատուրան պետք է հաստատվի»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, այստեղ թացը չորից տարբերելու խնդիր կա: Բիզնեսին հարկային օրենսդրությունը շրջանցելու հնարավորություն չտալու համար, անհրաժեշտ է, որ բոլոր գործարքները ՀԴՄ-ով երևա, որպեսզի իրական շրջանառությունը պարզ լինի, այդ պարագայում իսկապես 24 մլն շրջանառություն ունեցողները ազատվեն հարկից:  Նա ընդգծեց, որ այդ դրույթը իմաստ կունենա, եթե բացառվեն ՀԴՄ չխփելու դեպքերը: Այստեղ Նիկոլ Փաշինյանը կարևորեց քաղաքացու դերը, ով հետևողական կլինի և կանի իր բաժին փոփոխությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում