Այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Ընտրության մեջ է երկրի զարգացումը և առաջընթացը, և ես միշտ եղել եմ դրա ջատագովը»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ իր համար մեծ պատիվ համարելով ԱԺ փոխխոսնակի ընտրության հարցի շուրջ ծավալված բուռն քննարկումը:
Նա նշեց, որ ինքն ուրախ կլիներ, եթե յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքը հնարավորություն ունենար արտահայտելու իր ուրույն ընտրության միջոցով, և դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ասաց. «Ձեր ընտրությունը կայացրեք ձեզ ընտրած քաղաքացիների համար»:
Մանե Թանդիլյանը հավելեց, որ ինքը անկախ ընտրության արդյունքներից՝ շնորհավորելու է բոլոր ընտրված փոխխոսնակներին:
Մանրամասները՝ տեսանյութում: