Thursday, 18 04 2024
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին

Կազանի հանդիպումը ձախողել է անձամբ Մեդվեդևը. Stratfor (տեսանյութ)

Ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնի վերլուծաբան Յուջին Չաուսովսկին (Eugene Chausovsky) իր «Ռուսաստանը վերահսկում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը» խորագրով հոդվածում նշում է, որ Կազանի հանդիպումը ձախողել է անձամբ Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը.

«Երեքշաբթի օրը հայ-ադրբեջանական շփման գծում զինադադարը դարձյալ խախտվեց, հնչեց փոխհրաձգություն։ Այդ միջադեպերը գրանցվեցին ուրբաթ օրը Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին բանակցություններից հետո, որոնք չհանգեցրին հակամարտության կարգավորմանը։

Թեև ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են տարիներ շարունակ, գոյություն ունեն բազմաթիվ աշխարհաքաղաքական իրողություններ, որոնք խոչընդոտներ են հարուցում այդ խնդրին առնչվող համաձայնագրի հարցում։

Հետխորհրդային տարածքում Ռուսաստանի հիմնական նպատակն իր շահերն առաջ տանելն է՝ շրջափակելով օտար երկրների և մասնավորապես Արևմուտքի շահերը։ Ռուսաստանը մասնավորապես այդպիսի քաղաքականություն է իրականացնում Կովկասյան տարածաշրջանում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան)։ Արևմուտքը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում այդ երեք երկրների նկատմամբ։

Տարածաշրջանում ամենամեծ բնակչությունն ունեցող Ադրբեջանն Արևմուտքին առաջին հերթին հետաքրքրում է իր նավթային ու գազային զգալի պաշարներով, ինչպես նաև նրանով, որ ռազմավարական կետերում սահմանակցում է Ռուսաստանի ու Իրանի հետ։ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները նրան հնարավորություն են ընձեռում հանդիսանալ Արևմուտքի կարևոր մատակարար, ինչի համար էլ նա սպառնալիք է ներկայացնում ռուսական էներգետիկ կապերին ու Եվրոպայի հետ քաղաքական հարաբերություններին։ Դրանով են բացատրվում Երևանի հետ Մոսկվայի հարաբերությունները, որին Մոսկվան աջակցում է քաղաքական ու տնտեսական առումներով։ Բացի այդ, Ռուսաստանը ռազմականապես ներկայացված է Հայաստանում։

Դրանով է բացատրվում նաև Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ։ Նա ցույց է տալիս, թե փորձում է միջնորդի դերում անել ամեն հնարավոր բան՝ համաձայնագրին հասնելու համար, սակայն իրականում անում է ամեն հնարավոր բան՝ այդպիսի համաձայնագիրը ձախողելու համար։

Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված, Թուրքիայի՝ այդ միջանցքի միջոցով Ադրբեջանի ելքը դեպի Արևմուտք կմնա շրջափակված։ Եվ քանի դեռ Ադրբեջանն էներգակիրների արտահանման աճի հետ մեկտեղ մեծացնում է իր ռազմական ծախսերը, փաստը մնում է այն, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունն Ադրբեջանի համար շարունակելու է ծառայել որպես շրջափակիչ ուժ։

Ավելին, Ռուսաստանը ռազմական ներկայություն ունի Վրաստանի երկու անջատողական շրջաններում՝ Աբխազիայում ու Հարավային Օսիայում, ինչը ևս նրա համար ծառայում է որպես Ադրբեջանի դեմ լծակ։ Այդպիսով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որևէ զգալի առաջընթացի հեռանկարների գնահատականը, վերջին հաշվով, հանգեցնում է Ռուսաստանի դիրքորոշմանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում