Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այս անգամ ծանոթացավ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվող աշխատանքների ընթացքին, նախատեսվող ծրագրերին ու խնդիրներին:

Առաջին խնդիրը, որ առաջադրվեց Կարեն Կարապետյանի կողմից, փողոցներին հարակից սիզամարգերի ու մայրուղիների միջանկյալ հատվածների կանաչ տարածքների խնամքը պատշաճ կազմակերպելն էր:

Քաղաքապետը հանձնարարեց բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներ իրականացնել նաև «Հաղթանակ» զբոսայգու մուտքին հարող հատվածում:

Շրջայցի ընթացքում Կարեն Կարապետյանը ծանոթացավ նաև բակերում իրականացվող բարեկարգման ու խաղահրապարակների տեղադրման աշխատանքների ընթացքին:

Որոշ բակային տարածքներում քաղաքապետը հանձնարարեց մաքրել բնակիչների կողմից ապօրինի հողազավթած տարածքներն ու փոխարենը բնակիչների համար հանգստի հարմարավետ գոտիներ ստեղծել:

Վարչական շրջանի ղեկավարը տեղեկացրեց, որ գործընթացն արդեն սկսված է:

«Մինաս Ավետիսյանի» անվան այգին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների ամենասիրված հանգստի գոտիներից մեկն է դարձել: Հանգստի կազմակերպման համար բոլոր պայմաններն այստեղ ապահովված են, քաղաքապետը հանձնարարեց առավել մեծ ուշադրություն դարձնել այգու խնամքին ու ընթացիկ սպասարկմանը:

Կարեն Կարապետյանը եղավ նաև «Դավիթ Անհաղթի» անվան պուրակում, որի սպասարկումը մասնավոր ընկերություն է իրականացնում: Այստեղ ապահովված էին պարտադիր բարեկարգման նորմերն ու պայմանագրային պարտավորությունները:

Շրջայցից հետո քաղաքապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ:
Անդրադառնալով աղբահանության կազմակերպման խնդիրներին, քաղաքապետը հանձնարարել է շարունակել պայմանագրային դաշտի կարգավորումը և ապահովել հավաքագրումների ցուցանիշը: Կարեն Կարապետյանն առաջարկել է գոյացած տնտեսումների հաշվին աղբահանության մեքենաների վրա տեղադրել GPS համակարգ, որպեսզի համաժամանակյա ռեժիմի միջոցով աղբահանության կազմակերպման ողջ գործընթացն առավել վերահսկելի և արդյունավետ լինի:
Վարձակալությամբ տրված տարածքների և ապօրինի ու չգործող կրպակների ապամոնտաժման մասով ևս քաղաքապետը տվել է մի շարք հանձնարարականներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում