Tuesday, 09 06 2026
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա

Գործիք դարձած քննությունը

Մարտի 1-ի թեմայով Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից անցել է արդեն մոտ երկու ամիս, սակայն դեռևս քննության որևէ նոր արդյունք չկա:

Քննչական խումբն իբր թափանցիկության շրջանակում սկսել է պարբերական ասուլիսներ տալ այդ թեմայով, վիճակագրություն ներկայացնել, թե այսքան-այսքան մարդ ենք հարցաքննել, այսքան-այսքան նոր տեղեկություն են փորձել ուսումնասիրել: Բայց այդ թափանցիկ ասուլիսները հիշեցնում են իշխանության պարբերական դարձած թափանցիկ ելույթները, երբ հնչում են ամպագորգոռ ձևակերպումներով բարենորոգչական դատողություններ, կոչեր ու հորդորներ, իսկ իրական կյանքում չի փոխվում ոչինչ: Սակայն, Մարտի 1-ի այսպես ասած նոր թափ ստացած հետաքննությունը ոչ միայն այդ երևույթն է հիշեցնում, ավելի լոկալ և այսպես ասած նեղ մասնագիտացվածության տարբերակով, այլ փաստացի հանդիսանում է այդ երևույթի տրամաբանական հետևանքը: Քանի դեռ իշխանության ելույթները չեն վերածվել գործի, դժվար է պատկերացնել, որ Մարտի 1-ի գործով կարող են լինել էական բացահայտումներ, տեղաշարժեր, մեղավորներ կարող են ի հայտ գալ իշխանական շրջանակներից:

Բանն այն է, որ Մարտի 1-ը իշխանական համակարգի այսպես ասած լակմուսի թուղթն է, և այդ թղթի վրա երևում է այն, ինչ կատարվում է համակարգում: Եվ ըստ էության՝ ներկայումս պարզ է, որ համակարգում իրականում ոչինչ էլ չի կատարվում, այլ ընդամենը տեղի է ունենում փոխադարձ շանտաժների մի գործընթաց, երբ դեռ չի կայացվում գործընթացը որևէ նոր փուլ տեղափոխելու որոշում: Այսինքն, Մարտի 1-ի հետաքննությունը դարձել է ներքաղաքական, իսկ ավելի կոնկրետ՝ ներիշխանական փոխհարաբերությունների գործիք, ինչի պարագայում բնականաբար չի կարող խոսք լինել որևէ նորմալ և իրավաչափ հետաքննության մասին: Մենք այժմ դրա ականատեսն ենք: Միայն թե դժվար է ասել՝ ներիշխանական փոփոխությունների մասին հնարավոր կլինի պատկերացում կազմել Մարտի 1-ի գործի ընթացքի վերաբերյալ, թե Մարտի 1-ի գործի քննության այսպես ասած նոր ընթացքից հնարավոր կլինի պատկերացում կազմել, թե ինչ ուղղությամբ են զարգանում ներիշխանական խմորումները:

Ի դեպ, այս իրավիճակը Հայաստանում չի կարելի նոր համարել, քանի որ մենք գրեթե նույն պատկերն ունեինք Հոկտեմբերի 27-ի գործի քննության մասով, և այդ գործն էլ, ըստ էության երբեք չտեղավորվեց զուտ իրավաչափության շրջանակում, կամ թեկուզ նաև իրավաչափության շրջանակում, գոնե քաղաքական շահարկումներին զուգահեռ: Այդ ամենն աքսիոմատիկ ճշմարտության վերհաստատումն է, որ Հայաստանում որևէ քրեական աղմկոտ գործի վերաբերյալ հնարավոր չէ արդարացիության և իրավաչափության ակնկալիքներ ունենալ, քանի դեռ չունենք իրավունքի գիտակցման վրա խարսխված պետական կարգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում